поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի 

Հարգելի՛ ուսանողներ,

«ՍԵՐԳԵՅ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ» ԿՐԹԱԹՈՇԱԿ նախաձեռնությունը ազդարարում է կրթաթոշակի հայտերի ընդունման սկիզբը: 

Կրթաթոշակը տրամադրվում է տարեկան երկու անգամ՝ գարնանային և աշնանային կիսամյակների համար՝ ընտրված յուրաքանչյուր ուսանողին ամսական 10000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով՝ վեց ամիս ժամկետով՝ սկսած 2-րդ կուրսի առաջին կիսամյակից: 

2020 թ. մեկնարկած այս կրթաթոշակը տրվելու է Վանաձորի պետական համալսարանի այն ուսանողներին, որոնք կբավարարեն հետևյալ չափանիշները՝

- կրթություն են ստանում Վանաձորի պետական համալսարանի բակալավրիատում   կամ մագիստրատուրայում

- ունեն սոցիալական անապահովության սահմանված միավորը գերազանցող միավոր

- ունեն բարձր առաջադիմություն:

 

Դիմողը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

- պատշաճ լրացված դիմում

- անձնագրի պատճեն

 - ուսումնական հաստատության  կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի  մասնագիտությունը և տարեկան ուսման վարձի չափը:

-  ստացած գնահատականների մասին տեղեկանք

-  սոցիալական անապահովության մասին տեղեկանք

  Սահմանված չափորոշիչներից բացի   կարող են հաշվի առնվել նաև այլ հատուկ հանգամանքներ:

 

Դիմումները և կից փաստաթղթերը ընդունվում են   2020 թ. փետրվարի 10-ից 20-ը  ներառյալ Վանաձորի պետական համալսարանի (Վանաձոր, Տիգրան Մեծի 36) վարչական մասնաշենքի իրավաբանական բաժնում՝ աշխատանքային օրերին  ժամը 1400-1500:

 Դիմումի ձևը կարող եք գտնել հետևյալ հղմամբ.

Back to top