поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՊԱՇՏՈՆԸ ԹԱՓՈՒՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կազմակերպություն  «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում՝ ուսումնամեթոդական վարչության գործակարգավար

Աշխատանքի վայր  ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ  Ոչ լրիվ (0.75 դրույք)

Աշխատավարձ   90750 ՀՀ դրամ

Դիմելու վերջնաժամկետ 24.01.2020 թ.

Աշխատանքի նկարագիր

Ուսումնամեթոդական վարչության գործակարգավարը՝

  • Գործակարգավարը վերահսկում է առկա և հեռակա բաժինների լսարանային ժամերի կատարումը,
  • կազմում է հաշվետվություն դասաբացթողումների վերաբերյալ (յուրաքանչյուր ուրբաթ),
  • ստուգում է դասացուցակները և լսարանային ֆոնդի բաշխման գործընթացը,
  • մասնակցում է ավտոմատացված տեղեկատվական համակարգերի ձևավորման, նախագծման, շահագործման, տվյալների մուտքագրման ու կատարելագործման գործընթացին,
  • նախապատրաստում է տվյալներ տարեկան հաշվետվության համար,
  • Կատարում է իր անմիջական ղեկավարի` ուսումնամեթոդական վարչության պետի, ինչպես նաև Համալսարանի ռեկտորի և պրոռեկտորների առանձին ծառայողական հանձնարարությունները:

 

Ուսումնամեթոդական վարչության գործակարգավարը պետք է կարողանա՝

  • ինքնուրույն աշխատել անհատական համակարգչով` օգտագործելով ժամանակակից կիրառական ծրագրային համակարգեր (Microsoft Excel, Power Point,  Access  ծրագրերով աշխատելու կարողություն),
  • շփվել գործընկերների հետ` որևէ օտար լեզվով` պարզ խոսակցական մակարդակով (A1, A2),
  • ինքնուրույն պլանավորել և կազմակերպել աշխատանքները,
  • գնահատել և վերլուծել Համալսարանում իր կողմից համակարգվող աշխատանքների ընթացքը և արդյունքները, կատարել աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ,
  • կազմել իր կողմից համակարգվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

Պահանջվող որակավորում

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

Պահանջվող փաստաթղթեր.

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք,

3) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը և/կամ աշխատանքային ստաժը հիմնավորող փաստաթուղթ,

4) 3x4 (սմ) չափի երկու լուսանկար,

5)ինքնակենսագրություն,

6) աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը - Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր բաժին մինչև սույն թվականի հունվարի 24-ը ներառյալ։

Հաղթող կճանաչվի մրցույթի բոլոր փուլերը հաղթահարած և առավելագույն միավորներ հավաքած դիմորդը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝

Հեռախոս՝ 032246387, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

Հայտարարության տեղադրման ամսաթիվ  «10» հունվար 2020 թ․ 

Back to top