поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» (այսուհետ՝ ՎՊՀ) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով հիմնադրամի կանոնադրությամբ և ռեկտորի ընտրության կանոնակարգով,

հայտարարում է մրցույթ ՎՊՀ ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՎՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով, հոգաբարձուների խորհրդի բաց նիստում, գաղտնի քվեարկությամբ:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ,

բ) 3x4 (սմ) չափսի լուսանկար,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն, որը պետք է պարունակի հավակնորդի ուսման, աշխատանքային, գիտակրթական գործունեության փորձառության նկարագիրը,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, դոկտորի գիտական աստիճանը և (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճենները,

զ) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը (առկա կամ համացանցային հղումներով),

է) հավակնորդի գործունեության ծրագիրը (ՎՊՀ զարգացման ռազմավարություն)՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։ ՎՊՀ զարգացման ռազմավարությունն առաջարկվում է կազմել ՀՀ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5-ի նիստի թիվ 42 արձանագրային որոշմամբ սահմանված մեթոդական հրահանգի՝ ռազմավարական փաստաթղթերի բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջներին համապատասխան։ 

Վերոնշյալ «դ», «զ» և «է» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է նաև էլեկտրոնային կրիչով՝ «Microsoft Office Word» ծրագրին համապատասխանող ձևաչափով։

ՎՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (համարակալված և յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրված) հանձնվում է բուհի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով։ Փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված, եթե ստացվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված վերջնաժամկետը։

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թ. փետրվարի 18-ը` ժամը 12.00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժ. 1000-ից մինչև 1500-ը:

Դիմումների ընդունման կամ ստացման վայրը Վանաձորի պետական համալսարանն է, հասցեն՝ 2021 (փոստային ինդեքս), ք. Վանաձոր, Տիգրան Մեծի փ. 36։

Մրցույթն անցկացվելու է 2020 թ. մարտի 1-ին` ժամը 11.00-ին, ՎՊՀ վարչական շենքի դահլիճում:

ՎՊՀ ռեկտորի հավակնորդը ներգրավվում է թեկնածուների ցանկում ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու և վերոհիշյալ չափանիշներին դրանց համապատասխանելու դեպքում։ Մրցույթից 10 աշխատանքային օր առաջ ՎՊՀ պաշտոնական կայքում (www.vsu.am) հրապարակվում են հավակնորդի ներկայացրած ինքնակենսագրությունը, հրատարակված գիտական աշխատանքների ցանկը և ՎՊՀ զարգացման ռազմավարությունը։ Թեկնածուն մրցույթի ժամանակ մինչև 15 րոպե տևողությամբ ելույթի միջոցով ներկայացնում է ռազմավարությունը, որից հետո պատասխանում է ինչպես հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպես էլ նիստին ներկա և ուղիղ հեռարձակմամբ նիստին հետևող ՎՊՀ շահակիցների հարցերին։ 

Հոգաբարձուների խորհուրդը ՎՊՀ ռեկտորին ընտրում է փակ գաղտնի քվեարկությամբ։

 Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է ՎՊՀ  հոգաբարձուների խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայներ։

 Ռեկտորն ընտրվում է պաշտոնավարման 5 տարի ժամկետով։

Ռեկտորի պաշտոնի հավակնորդներն իրավունք ունեն մինչև հայտեր ներկայացնելը ստանալ և ծանոթանալ համալսարանին առնչվող, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մոտ տնօրինվող և օրենքով սահմանված կարգով գաղտնիք չհանդիսացող փաստաթղթերին՝ համացանցից (www.vsu.am) կամ առձեռն ստանալով դրանց պատճեները։

Հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով դիմել ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Սամվել Աղաջանյանին  (հեռ. 093339027, էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

ՎՊՀ հոգաբարձուների խորհուրդ

Back to top