поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Մեկնարկել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն – 2019»-ի հայտերի ընդունումը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն  - 2019» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետութւյան սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով: Մրցանակաբաշխությունն  անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

1) Երիտասարդ բժիշկ

2) Երիտասարդ բնապահպան

3) Երիտասարդ գյուղատնտես

4) Երիտասարդ գիտնական

5) Երիտասարդ մշակութային գործիչ / կոլեկտիվ

6)  Հայրենիքի երիտասարդ պաշտպան

7)  Երիտասարդական աշխատող

8) Երիտասարդ մարզիկ

9) Երիտասարդ հայրենադարձ

10)  Երիտասարդ գործարար

11) Տարվա երիտասարդ: 

Հայտերն ընդունվում են առցանց՝ https://youthaward.am կայքի միջոցով, մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ: Առցանց հայտը կարող է լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:

Back to top