поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Վոլգոգրադի պետական համալսարանը հայտարարում է ՎՊՀ ուսանողների շարժունության հնարավորություն գարնանային կիսամյակի համար։ Շարժունության ավարտին տրվում է վկայական՝ բոլոր դասընթացների և դրանց համապատասխանող կրեդիտների գրանցմամբ։

Շարժունության պայմաններն են՝

- Անվճար կրթություն

- Բնակարանի և կեցության խորհրդատվական աջակցություն

- Ուսանող-կամավորների (student buddy) աջակցության ծրագիր։

Կեցությունը հնարավոր է ՎոլՊՀ-ի հանրակացարանում (1200-7000 ռուբլի՝ ըստ սենյակային պայմանների) կամ ընտանիքների հետ (գինը՝ պայմանագրային)։

Ճանապարհածախսը և կեցության ծախսը հոգում են ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ։

Վոլգոգրադի պետական համալսարանում տրամադրվում են դասընթացներ ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ «Լեզվաբանություն, օտար լեզուներ և թարգմանչություն» բաժնում ուսումնասիրվում են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները։

Տրամադրվող ակադեմիական ծրագրերի և դասընթացների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://volsu.ru/Abitur/perechen-programm.php?sphrase_id=625746, իսկ շարժունության համար գրանցվելու նպատակով՝ հետևել սույն հղմանը՝ https://apply.volsu.ru/ru։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՎՊՀ համագործակցության և կապերի բաժին։ Հեռ.՝/0322/  4-18-53։

Back to top