поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՊԱՇՏՈՆԸ ԹԱՓՈՒՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«07» հոկտեմբեր 2019 թ                                                                         քՎանաձոր

«Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ կաթսայատան 8 օպերատորների պաշտոնը թափուր է։ Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ։

Պաշտոնի անվանումը՝ կաթսայատան օպերատոր (1 դրույք)

 Աշխատավայրը- ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատանքային գործառույթներ

  • սպասարկում է ջրատաքացուցիչ կաթսաները գազով, հեղուկ ու պինդ վառելիքով,
  • հսկում է ջրի ջերմաստիճանը և այլ ցուցիչ սարքերի աշխատանքը,
  • ապահովում է ջրի ճնշումը և վերահսկում առաջացած ջերմաստիճանը,
  • միացնում և անջատում է պոմպերը, շարժիչները, օդափոխիչ սարքավորումները,
  • կատարում է անհրաժեշտ գրառումներ հանձնման-ընդունման մատյանում,
  • պահպանում է աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության կանոններն ու նորմերը,
  • իր պաշտոնային պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին հայտնում է անմիջական ղեկավարին և ներկայացնում առաջարկներ` դրանք վերացնելու ուղղությամբ,
  • մասնակցում է կաթսայատանը կազմակերպվող քննարկումներին և խորհրդակցություններին:

 

Կաթսայատան օպերատոր պետք է  կարողանա.

  • կաթսայատան սարքավորումները ղեկավարելու և հսկելու, տեխնիկական նորամուծությունները յուրացնելու, ինչպես նաև` նրանց աշխատանքային ռեժիմները փոփոխելու որոշակի աշխատանքային փորձ, հմտություն և ունակություն,
  • իր կողմից համակարգվող աշխատանքների կազմակերպման և իրականացման ձևերն ու սկզբունքները,
  • ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Համալսարանի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, էթիկայի կանոնագրքի, կոլեկտիվ պայմանագրի, աշխատատեղում հակահրդեհային անվտանգության պահպանման, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի խնայողաբար օգտագործելու և սահմանված նորմերը պահպանելու հրահանգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն):։

 

Դիմելու կարգը և ժամանակացույցը - Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի ընդհանուր բաժին (վարչական մասնաշենք, 1-ին հարկ)  մինչև սույն թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ ։

Նախապատվությունը կտրվի այն անձանց, ովքեր ունեն մասնագիտացումը հաստատող վկայական և 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։

Աշխատանքի ընդունվողը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք.

3)առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ  միջնակարգ մասնագիտական կրթությունն ավարտած հաստատող փաստաթուղթ

4) պարտադիր հատուկ դասընթացների ծրագրով մասնագիտացումը հաստատող վկայական, որի ժամկետը լրացած չէ

5) 3x4 (սմ) չափի երկու լուսանկար

6)ինքնակենսագրություն

7) աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Back to top