поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ/ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ԷՐԱԶՄՈՒՍ+

Էրազմուս+ միջազգային կրեդիտային ծրագրի շրջանակներում Պորտուի համալսարանը (Պորտուգալիա) հայտարարում է ՎՊՀ ուսանողների և վարչական/դասախոսական աշխատակազմի շարժունության հայտադիմումների ընդունում մինչև ս/թ նոյեմբերի 23-ը։ Հայտերն անհրաժեշտ է լրացնել Պորտուի համալսարանի առցանց հարթակում՝ գրանցվելով հետևյալ հղումով -- https://up.pt/mobileup/ -- և ներբեռնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Պորտուի համալսարանում շարժունությամբ ուսումնառություն ստացող ուսանողներին տրամադրվող դասընթացների ցանկը կարելի է գտնել հետևյալ հղումով -- https://up.pt/mobileup/courses ։ Խնդրում ենք ուսումնական պլանը կազմելիս ընտրել միայն անգլիալեզու դասընթացներ։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՎՊՀ համագործակցության և կապերի բաժին։

Back to top