поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հարգելի՛ գործընկեր,

 

2019 թ. նոյեմբերի 8-ին ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները տպագրվելու են ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

Ակնկալում ենք Ձեր բուհի գործուն մասնակցությունը:       

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը, տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջները և մասնակցության հայտաձևը:

 

 

 

ՎՊՀ ռեկտորի պաշտոնակատար՝             Ս. Թումանյան

 

ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

 

ՎՊՀ ՈՒԳԸ-ն 2019թ. նոյեմբերի 8-ին կազմակերպում է գիտական նստաշրջան: Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն
  2. Իրավագիտություն և քաղաքագիտություն
  3. Հայ բանասիրություն
  4. Օտար լեզուներ և գրականություն
  5. Տնտեսագիտություն
  6. Մանկավարժություն
  7. Հոգեբանություն և սոցիոլոգիա
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Բնագիտություն և աշխարհագրություն
  11. Կենսաբանություն և քիմիա
  12. Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա

 

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հոկտեմբերի 25-ը ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը (էլ. փոստի հասցեն` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

 

Բոլոր հոդվածները ստուգվում են գրագողությունը հայտնաբերող համակարգչային ծրագրերով:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

  1.  

Անուն, ազգանուն, հայրանուն

 

  1.  

Բուհ, գիտահետազոտական կենտրոն (ամբողջական անվանումը)

 

  1.  

Ֆակուլտետ

 

  1.  

Ամբիոն

 

  1.  

Կարգավիճակ (բակալավրիատի ուսանող, մագիստրանտ, հայցորդ, ասպիրանտ, երիտասարդ գիտնական)

 

  1.  

Կուրս (կրթական ծրագրով ուսուցման տարի)

 

  1.  

Բաժանմունքի անվանումը, որտեղ ցանկանում եք ներկայացնել զեկուցումը

 

  1.  

Հոդվածի գիտական ղեկավարի գիտական աստիճան, կոչում, անուն, ազգանուն

 

  1.  

Զեկուցման (հոդվածի) ամբողջական վերնագիրը

 

  1.  

Էլեկտրոնային փոստի հասցե

 

  1.  

Բջջային հեռախոսահամար

 

 

 

ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերության

նախագահ Շուշան Ներսեսյան 

 

 

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ

ՏՐՎՈՂ ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Համակարգչային շարվածքը.

  • Microsoft Office Word 2007 ծրագրով
  • A4 չափսի թղթի վրա
  • Լուսանցքները վերևից (Top)՝ 20 մմ, ներքևից (Bottom)` 25 մմ, ձախից (Left)` 30 մմ, աջից (Right)՝ 10 մմ
  • Տառատեսակը՝ Unicode (Sylfaen)
  • Տառաչափը՝ 12
  • Միջտողային հեռավորությունը (Line spacing)՝ 1,5
  • Պարբե­րու­թյու­նը (First line)՝ 0,75 սմ
  • Չօգտագործել մեկից ավելի տառաբացատ (пробел)
  • Աղյուսակները, նկարները, գրաֆիկական պատկերները պետք է ունենան հա­մա­րա­կա­լում, վերնագրային բացատրություն 10 տառաչափով, հաստ, թեք (Bold, Italic): Դրանց բարձ­րու­թյունը չգերազանցի 170 մմ, լայնությունը՝ 110 մմ: Աղյուսակների տեքստը պետք է լինի 10 տա­ռաչափով:
  • Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները ներկայացվում են Microsoft Equation, թեք (Italic), 10 տառաչափով, իսկ հիմնականները՝ առանձին տողով, մեջտեղում, կարող են համարակալվել նույն տողի աջ անկյունում՝ կոր՝ (), փակագծերի մեջ:
  • Այն հոդվածների համար, որոնք պարունակում են սիմվոլներ, որոնք Sylfaen տա­ռա­տե­սա­կի մեջ չկան, պարտադիր է նաև այդ սիմվոլների էլեկտրոնային ֆոնտը:
  • Առաջին էջի վերևում, մեջտեղում տրվում է վերնագիրը (Bold), գլխատառերով
  • Հաջորդ տողում՝ ազգանուն, անուն (Bold, Italic):
  • Հաջորդ տողում նշվում է բուհը, ֆակուլտետը, բաժինը և կուրսը, գիտական ղեկավարի անունը, ազգանունը, կոչումը։
  • Հաջորդ տողում գրել «Հանգուցային բառեր» արտահայտությունը և 4-8  հանգուցա­յին բառկամ բառակապակ­ցություն: 
  • Տեքստում գրականության հղումները նշվում են ուղղանկյուն փակա­գծե­րով`[].[1]
  • Իսկ ծանոթագրությունները տրվում են էջի ներքևում՝ աճման կարգով համարակալված
  • Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը
  • Հաջորդ տողից գրականության ցանկը աճման կարգով համարակալված[2] ։ Նշվում են հեղինակը, գիրքը, հրատարակության վայրը, հրատարակչությունը, թվականը, էջերի քանակը։

Եթե ինտերնետային հղում է, ապա նշվում է նախ տեղեկատվությունը, ապա կայքը, փակագծում գրվում է հղման ամսաթիվը։

  • Գրականության[3] ցանկին հաջորդում են ամփոփումները մյուս երկու լե­զու­ներով:

Ամփոփումները երկու լեզու­նե­րով իրենց բովանդա­կու­թյամբ և ա­ռանց­քային բառերով պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն 50-60 բառից:

Գրվում է ամփոփման վերնագիրը, հաջորդ տողում՝ անունը, ազգանունը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը և առանձին տողերով՝ «Ամփոփում» բառը՝ համապատասխան լեզվով, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը: 

 

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ժողովածուում հրատարակվելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. դեկտեմբերի 15-ը էլեկտրոնային տարբերակով կազմկոմիտե (էլեկտրոնային փոստի հասցեն` sss.vsu.am @mail.ru) ներկայացնել հոդվածը և ղեկավարի կողմից տրված երաշխավորագիրը:

Հոդվածների ներկայացման հետ կապված բոլոր հարցերով դիմել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ՈՒԳԸ:

Հասցեն` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռախոս  (0322) 2-24-78, 094-42-07-04:

 

 

 

 

[1] Օրինակ՝ [5, 60; 8, 136-151], որտեղ 5-ը և 8-ը գրականության ցանկի համապատասխան համարն են, իսկ 60, 136-151-ը` համապատասխան էջերը:

[2] Պարբերական հրատարակությունների դեպքում ներկայացվում են հետևյալ կարգով՝ հեղինակի ազգանունը, անվան, հայրանվան սկզբնատառերը, վերնագիրը, հանդեսի անվանումը կամ ընդունված հապավումը, հրատարակման տարեթիվը, հատորի ու թողարկման համարները, հերթական համարը, նյութի զետեղման էջերը, գրքերի դեպքում՝ հեղինակի ազգանունը, անվան-հայրանվան սկզբնատառերը, վերնագիրը, հրատարակման վայրը, հրատարակչությունը,թվականը, էջերի քանակը

[3] Եթե տեքստը հա­յերեն է, ամ­փո­փումները նախ ռուսերեն, ապա անգլերեն, եթե ռուսերեն է, նախ հայերեն, ապա անգ­լերեն, եթե ան­գ­լե­րեն է, նախ հայերեն, ապա` ռուսերեն: Օտարերկյա քաղաքացիների հոդվածների հայերեն ամփոփումները կազմում է խմբագրական խորհուրդը:

Back to top