поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՊԱՇՏՈՆԸ ԹԱՓՈՒՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«12» սեպտեմբեր 2019 թ                                                                            քՎանաձոր

«Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի գործավար-օպերատորի պաշտոնը թափուր է։ Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ։

Պաշտոնի անվանումը ՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի գործավար-օպերատոր

Աշխատավայրը- ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատանքի նկարագիր

  • ընդունում է դեկանատում ստացվող թղթակցությունը,
  • ընդունված կարգի համաձայն գրությունները և փաստաթղթերը փոխանցում է կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին կամ կոնկրետ կատարողներին` աշխատանքում առաջնորդվելու կամ պատասխաններ նախապատրաստելու համար,
  • կազմակերպում է դեկանի հեռախոսային խոսակցությունները, նրա բացակայության ժամանակ գրանցում է ստացվող տեղեկատվությունը և դրանք ներկայացնում է դեկանին,
  • նախապատրաստում է դեկանի կողմից անցկացվող նիստերը և խորհրդակցությունները (հավաքում է անհրաժեշտ նյութեր, մասնակիցներին տեղեկացնում անցկացվող նիստերի և խորհրդակցությունների ժամանակի, անցկացման վայրի, օրակարգի մասին և այլն),
  • վարում և ձևակերպում է դեկանատի նիստերի և խորհրդակցությունների արձանագրությունները,
  • վերահսկում է դեկանի հանձնարարականների կատարումը,
  • համակարգում է Համալսարանի և Համալսարան ընդունված ուսանողների միջև կնքվող պայմանագրերի լրացման աշխատանքները,
  • նախապատրաստում է ուսանողական տոմսերը և ստուգման գրքույկները,
  • կազմակերպում և իրականացնում է քննաշրջանների գործավարությունը
  • մասնակցում է դասացուցակների կազմման աշխատանքներին,
  • մասնակցում է քննությունների և ստուգարքների ժամանակացույցերի կազմման նախապատրաստական աշխատանքներին և այլն։

 

Դեկանատի գործավար-օպերատորը  պետք է  կարողանա՝

  1. ինքնուրույն աշխատել անհատական համակարգչով` օգտագործելով ժամանակակից կիրառական ծրագրային համակարգեր (Word, Excel, Internet Explorer, Power Point, Case-փաթեթների պատրաստում)
  2. շփվել գործընկերների հետ` որևէ օտար լեզվով` պարզ խոսակցական մակարդակով (A1, A2),
  3. ինքնուրույն պլանավորել և կազմակերպել աշխատանքները:

Դիմելու կարգը և ժամանակացույցը - Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ մինչև սույն թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ ։ Փաստաթղթային փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն մրցույթի:

Հաղթող կճանաչվի սահմանված չափանիշների առնվազն 50%-ը  հաղթահարած դիմորդը:

 

Աշխատանքի ընդունվողը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք.

3) բարձրագույն կրթությունն ավարտած հաստատող փաստաթուղթ՝  ֆակուլտետի ուղղվածությանը համապատասխան

4) 3x4 (սմ) չափի երկու լուսանկար

5)ինքնակենսագրություն

5)աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Back to top