поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

<<Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամին անհրաժեշտ է  Լրագրության առարկայական կաբինետի լաբորանտ (0.5 դրույք):

Հաստիքի անվանումը   Լրագրության առարկայական կաբինետի լաբորանտ

Աշխատավայրը              ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պող. 36

 

 Աշխատանքի տևողությունը  Աշխատանքը համարվում է հիմնական:

Աշխատանքային օրեր           5-օրյա աշխատանքային գրաֆիկ

Վարձատրության չափը             Պայմանագրային

Աշխատանքի նկարագրություն

 Առարկայական կաբինետի լաբորանտը՝

-կազմակերպում է կաբինետի ուսումնական, մեթոդական և գիտական գործունեությունը,

-կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում, վերահսկում և ապահովում է առարկայական կաբինետի  գործունեությունը՝ համաձայն հաստատված տարեկան աշխատանքային պլանի,

-ապահովում է համապատասխան դեկանատի կողմից հաստատված` կաբինետում իրականացվող ուսումնական գործընթացի կատարումը,

-մասնակցում է ուսումնական և մեթոդական գրականության ֆոնդի ձևավորմանը` ըստ համապատասխան ֆակուլտետում թողարկվող մասնագիտությունների,

- -օգնում է ուսանողներին` օգտվելու մասնագիտական գրականությունից, ծանոթացնում է նրանց նոր լույս տեսած տեսական և ուսումնամեթոդական գրականությանը, մեթոդական ցուցումներ է տալիս լաբորատոր աշխատանքների վերաբերյալ, կազմելու կոնսպեկտներ, գրելու ռեֆերատներ, ստուգողական, կուրսային, ինքնուրույն, ավարտական որակավորման աշխատանքներ, անցկացնում է քննարկումներ,

-կազմակերպում է թեմատիկ (գիտամեթոդական) ցուցահանդեսներ, միջոցառումներ` համագործակցելով Համալսարանի գրադարանի, ամբիոն(ներ)ի, ֆակուլտետ(ներ)ի հետ,

-վարում է հաշվառման մատյաններ կաբինետում առկա գրականության և գրականությունից օգտվող ուսանողների վերաբերյալ, կազմում է  ֆակուլտետի դասախոսների գիտական աշխատությունների ցանկը,

-սահմանված կարգով իր անմիջական ղեկավարին է  ներկայացնում հաշվետվություն՝ իր կատարած աշխատանքների մասին,

Պահանջվող հմտություններ և որակավորում

Առարկայական կաբինետի լաբորանտը պետք է կարողանա՝

-ինքնուրույն աշխատել անհատական համակարգչով` օգտագործելով ժամանակակից կիրառական ծրագրային համակարգեր (Word, Excel, Internet Explorer, Power Point, Case-փաթեթների պատրաստում),

-շփվել գործընկերների հետ` որևէ օտար լեզվով` պարզ խոսակցական մակարդակով (A1, A2),

-կիրառել բանակցությունների վարման մեթոդները,

-ինքնուրույն պլանավորել և կազմակերպել աշխատանքները,

-գնահատել և վերլուծել Համալսարանում իր կողմից համակարգվող աշխատանքների ընթացքը և արդյունքները, կատարել աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ,

-կազմել իր կողմից համակարգվող աշխատանքների վերաբերյալ  հաշվետվություններ:

 

Աշխատանքի ընդունվողը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • բարձրագույն մասնագիտական կրթություն` առարկայական կաբինետի ուղղվածությանը համապատասխան կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը հիմնավորող փաստաթուղթ:
  • անձը հաստատող փաստաթուղթ.

2) սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք.

3) 3x4 (սմ) չափի երկու լուսանկար

5)ինքնակենսագրություն

5)աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

 

Ցանկացողները կարող են  դիմել ՎՊՀ վարչական մասնաշենք (հասցե՝ք. Վանաձոր Տիգրան Մեծի 36) ընդհանուր բաժին՝ դիմումի հետ ներկայացնելով պահանջվող բոլոր փաստաթղթերը:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝   16.09.2019թ:

Փաստաթղթային փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն մրցույթի:

Հաղթող կճանաչվի սահմանված չափանիշների առնվազն 50%   հաղթահարած դիմորդը:

Back to top