поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հե՜յ, Վանաձորի երիտասարդներ․․․

Ցանկանու՞մ եք սովորել արտերկրում, մասնակցել երիտասարդական փոխանակման կամ զբաղվել կամավորությամբ որևէ եվրոպական երկրում և հարուստ փորձ ձեռք բերել, բայց չգիտեք՝ ինչպե՞ս։ Երիտասարդ եվրոպական դեսպանները ցույց կտան ձեզ ուղին։

Երիտասարդ եվրոպական դեսպանները ձեզ հրավիրում են հանդիպման սեպտեմբերի 14 -ին, որպեսզի ձեզ ներկայացնեն իրենց նախաձեռնությունը, դրա ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ այնպիսի ծրագրեր, ինչպիսին են՝ Էրազմուսը, Եվրոպական կամավորական ծառայությունը, և այլն։ Նրանք ձեզ կներկայացնեն նաև գործնական հարթակներ, որոնց շնորհիվ կկարողանաք օգտվել նման հնարավորություններից։

Միջոցառման ավարտին կանցկացվի զվարճալի վիկտորինա, որի հաղթողները կստանան հաճելի նվերներ:

Բաց մի թողեք մասնակցության հնարավորությունը։

 

11:00

Ժամանում Վանաձոր

11:00 - 11:30

Մասնակիցների գրանցում և ծանոթացում

11:30 - 11:45

Ներածություն. ԵՄ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին

11:45 - 12:00

Երիտասարդ եվրոպական դեսպանները Հայաստանում: նախաձեռնությունը և ցանցը

12:00 - 12:30

Ընդմիջում

12:30 - 12:50

#EU4YOUTH -ԵՄ երիտասարդների համար

  • Ինչու սովորել արտերկրում
  • #EU4YOUTH ծրագրեր

12:50 - 13:15

Էրազմուս

  • Էրազմուս կարճաժամկետ հնարավորություններ
  • Էրազմուս Մունդուս մագիստրոսական ծրագրեր

13:15 - 13:30

Եվրոպական կամավորական ծառայություն - European Solidarity Corps/EVS

 

Սալտո

  • Կայքի ներկայացում

13:30 - 14:00

Վիկտորինա, վկայագրերի հանձնում, խմբային լուսանկար

 

Back to top