поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար

կազմակերպում է 2020-2021 ուս. տարվա ընդունելության քննությունների նախապատրաստական անվճար   դասընթացներ:

Դասընթացները կազմակերպվում են 8 ամիս տևողությամբ, շաբաթական երկու անգամ հետևյալ առարկաներից.

 - հայոց լեզու,

 -հայ գրականություն,

 - ռուսաց լեզու,

 - ռուս գրականություն,

 - անգլերեն լեզու,

 - հայ ժողովրդի պատմություն,

 -ընդհանուր պատմություն,

 - մաթեմատիկա,

 - ֆիզիկա,

 - քիմիա,

 - կենսաբանություն,

  -մարդակազմություն և ֆիզիոլոգիա /ֆիզիկական դաստ. և սպորտային մարզումներ/

  -գծանկար, գեղանկար,

  -բանավոր հաղորդակցման մշակույթ /լրագրություն/:

 

Դասընթացին մասնակցելու համար  անհրաժեշտ է համագործակցության և կապերի բաժին ներկայացնել անձնագրի պատճեն և լրացնել դիմում–հայտ:        

     Դասընթացների  սկիզբը`  2019թ. հոկտեմբերի 1-ից:

     Դիմումների ընդունելությունը  մինչև ս.թ.սեպտեմբերի 27-ը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի  համագործակցության  և կապերի բաժին

 հեռ.`   (0322)  4-18-53,  (098) 09 07 22,  հասցեն` ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 36,

 էլեկտրոնային հասցեն` info @vsu.am:

Back to top