поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

«Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ

Աշխատանքի տևողությունը . Աշխատողն աշխատանքի է ընդունվում անորոշ ժամկետով

Աշխատանքային օրեր. 5-օրյա աշխատանքային գրաֆիկ

Աշխատանքային ժամեր. 08:45-17:45

Վարձատրության չափը.  235139 ՀՀ դրամ

Աշխատանքի նկարագրություն.

  • հաշվապահական հաշվառման աշխատանքներ,
  • Համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծություն,
  • հաշվապահական հաշվառման առաջադիմական ձևերի և մեթոդների մշակում ու ներդրում,
  • դրամական միջոցների և ապրանքանյութական արժեքների գույքագրման հսկողություն,
  • Համալսարանի նյութական սեփականության պահպանման վերահսկողություն, առկա գույքի շարժի վերահսկում, ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման կազմակերպում, հաշվետվությունների ներկայացում,
  • պետական բյուջե կատարվող վճարումների, պետական սոցիալական ապահովության և այլ մարմիններ կատարվող մուծումների, կապիտալ ներդրումների, ֆինանսավորման հետ կապված միջոցների հաշվառում,
  • աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների, ուսման վճարների, զեղչերի  մուտքագրման և հաշվառման, պարտքերի հաշվեգրման, կրթաթոշակների հաշվարկման և վճարման գործընթացի վերահսկում,

 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագետի (ֆինանսիստի) մասնագիտությամբ,
  • գլխավոր հաշվապահի առնվազն երեք տարվա կամ հաշվապահի հինգ տարվա աշխատանքային ստաժ,
  • ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ձեռք բերված հաշվապահի համապատասխան որակավորում,
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
  • ՀԾ և 1C հաշվապահական համակարգի իմացություն, այլ հաշվապահական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Միջանձնային փոխհարաբերություններ հաստատելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու հմտություն:

Պահանջվող փաստաթղթեր

  • Անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ,
  • Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ,
  • ՀՀ կառավարության կողմից սահմանած հաշվապահի համապատասխան որակավորուման վկայական,
  • Աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ,
  • 3X4 չափի 2 լուսանկար:

Գլխավոր հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար փաստաթղթերը ներկայացնել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր բաժին (2019 թվականի հուլիսի 26-ը ներառյալ):

 

Հասցե. ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 36:

 

Back to top