поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ պաշտոնական գրություն է ստացվել, որում ասվում է.

 

ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻՆ

Հարգելի՛գործընկերներ,

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում և իրականացնում է զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ  ընտանիքների  7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային հանգստի ծառայություններ:

Երեխաների 2019թ. ամառային հանգստի կազմակերպման աշխատանքներին աջակցելու նպատակով` առաջարկում եմ Ձեր տնօրինած բուհի ուսանողներին, կամավորության սկզբունքով, սույն թվականի հունիսի 19-ից օգոստոսի 15-ը, ըստ հերթափոխերի, որպես ջոկատավարներ ընդգրկել նշված աշխատանքներում:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսանողների տվյալներն անհրաժեշտ է ներկայացնել կցվող ցուցակում նշված ճամբարների տնօրեններին:

Առդիր՝ 2 էջ:

Ճամբարների ցուցակ

Հերթափոխերի ցանկ

Back to top