поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«Մաթևոսյանական արձագանքներ» խորագրով

 3-րդ գիտաժողովի հայտարարության տեքստը և շրջաբերական նամակը

 

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան

Բանասիրական ֆակուլտետ

 

Հարգելի′ գործընկեր,

հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու

«Մաթևոսյանական արձագանքներ»

 խորագրով

 3-րդ գիտաժողովին,

որը տեղի կունենա 2020 թ. մայիսի 22-ին:

Գիտաժողովի նպատակը

Հրանտ Մաթևոսյանի գրական և հրապարակախոսական ժառանգության արդիական  գնահատում  և արժևորում՝ գրականագիտական և լեզվաբանական  քննության դաշտում, գիտական փորձի  փոխանակում:

 Գիտաժողովի աշխատանքի ուղղությունները[1]՝

  1. ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
  2. ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ :

     Նախատեսվում են նաև ակնարկային, հուշագրական նյութերի հայտեր՝ Հրանտ Մաթևոսյանի դիմանկարի փորձով[2]:

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝

հայերեն, ռուսերեն, անգլերեն:

 

Մասնակցությունը գիտաժողովին

Գիտաժողովը նախատեսում է առկա/ հեռակա մասնակցության ձևեր:

Մասնակցելու համար անհրաժեշտ է Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ.փոստին  ուղարկել[3] հետևյալ նյութերը՝

  1. դիմում-հայտ (ըստ 1-ին հավելվածի), վերջնաժամկետը՝ 2019թ. հոկտեմբերի 1:
  2. հոդվածի տեքստ (ըստ 2-րդ հավելվածի), վերջնաժամկետը՝ 2020թ. հունվարի 15:

 

Գիտաժողովին կարող են մասնակցել նաև մագիստրանտները և ասպիրանտները՝ միանձնյա կամ համահեղինակությամբ, գիտական ղեկավարի երաշխավորագրով:

Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում: Այն կհրատարակի Վանաձորի պե­տա­կան համալսարանը՝ անվճար հիմունքով[4]:

Գիտաժողովի նյութերի հրատարակությունը

Գիտաժողովը կանցկացվի Վանաձորի պետական համալսարանում 2020թ. մայիսի 22-ին, սկիզբը` ժ. 1200 (մասնակիցների գրանցումը` ժ. 1130):

Տեղեկատու հեռախոսահամար՝ 093706107, արտերկրից՝ +37493706107 (գիտաժողովի պատասխանա­տու քարտուղար՝ Հեղինե Մելքոնյան, բ.գ.թ., դոցենտ):

 

Հավելված 1. Գիտաժողովին մասնակցելու դիմում-հայտի ձևը

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Գիտական աստիճանը, կոչումը

 

Աշխատավայրը / ուսումնառության վայրը (լրիվ անվանումը)

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամար(ներ)ը

 

Մագիստրանտների և ասպիրանտների համար նշել մասնագիտությունը և կուրսը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

Հասցեն

 

 

Հավելված 2

 

Ներկայացվելիք նյութերի պահանջները

 

Հոդվածը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն՝ թղթային և/կամ էլեկտրոնային տարբերակով: Ընդունվում են միայն ԱՆՏԻՊ հոդվածները: Գիտաժողովի առկա մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության վկայագրեր:

 

Համակարգչային ձևավորումը

Համակարգչային շարվածքը՝ Microsoft Office Word 2007 ծրագրով, A4 չափսի էջի վրա:

Լուսանցքները՝ վերևից՝ 20 մմ, ներքևից` 25 մմ, ձախից` 30 մմ, աջից՝ 10 մմ:

Տառատեսակը՝ Unicode (Sylfaen):

Տառաչափը՝ 12:

Միջտողային հեռավորությունը՝ 1,5:

Պարբերությունը` 0,75 սմ:

Չկիրառել մեկից ավել միջբառային բացակ:

Աղյուսակները, գծագրերը, նկարներն ու այլ պատկերները պետք է ունենան համա­րակալում, վերնագրային բացատրության տառաչափը՝ 10, թավ, շեղ (Bold, Italic): Դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 1,70 մմ-ը, լայնությունը՝ 1,10 մմ-ը: Աղյուսակների տեքս­տը պետք է լինի 10 տառաչափով:

Այն աշխատանքների համար, որոնք պարունակում են Sylfaen տառատեսակից բացա­կայող սիմվոլներ, պարտադիր է դրանց էլեկտրոնային ֆոնտը:

Առաջին էջի վերևում՝ մեջտեղում, տրվում է վերնագիրը՝ թավ գլխատառերով, հաջորդ տողում՝ անունը և ազգանունը (թավ և շեղ):

Հաջորդ տողում գրել «Հանգուցային բառեր»՝ 8-10 հանգուցային բառերով կամ կա­պակցություններով: Վերնագրում գործածված բառերը չպետք է կրկնվեն հանգուցային բա­ռե­րի շարքում:

Հղումները տրվում են տեքստում՝ ուղղանկյուն փակագծերում`[][5], ծանոթա­գրու­թյուն­ները՝ տողատակին` աճման կարգով համարակալված:

Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը, հաջորդ տողից՝ գրականության ցանկը՝ համարակալված այբբենական կարգով:

Գրականության ցանկին հաջորդում են ամփոփումները՝ երկու լեզվով[6], հանգուցային բառերով: Ամփոփումները պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն 150-200 բառից:

Ամփոփման վերնագրից հետո՝ հաջորդ տողում, գրվում է անունը, ազգանունը և առան­ձին տողերով՝ «Ամփոփում» բառը, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը՝ համա­պատասխան լեզվով:

Հոդվածի ծավալը՝ 8-15 էջ՝ առանց ամփոփումների և գրականության ցանկի:

            Թղթային տարբերակի վրա պարտադիր է հեղինակի ստորագրությունը առաջին և վերջին էջերին:

            Գրագողությունը բացառելու համար հոդվածները կտպագրվեն միայն հատուկ փոր­ձաքննություն անցնելուց հետո:

            Գիտաժողովի մասնակիցներին կուղարկվի գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը:

 

 

     

Կազմակերպական հանձնաժողովի հասցեն՝

ՀՀ, ք. Վանաձոր,

Տիգրան Մեծի 36

 

 

[1] Գիտաժողովում կընդգրկվեն բացառապես Հ. Մաթևոսյանի գործերին նվիրված նյութերը:

[2] Այս շարքի հրապարակումները գիտական չեն որակվի:

[3] Տեխնիկական խնդիրներից խուսափելու նպատակով, եթե Ձեր նամակն ուղարկելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատասխան նամակ չեք ստանա, խնդրում ենք՝ կապ հաստատեք նշված հեռախոսահամարով:

[4] Գիտաժողովի նյութերի ժողովածուում հոդվածները կտպագրվեն գիտաժողովից հետո:

[5] Օրինակ՝ [5, 60], [8, 136-151], որտեղ 5-ը և 8-ը գրականության ցանկի համապատասխան համարներն են, իսկ 60-ը, 136-151-ը` համապատասխան էջերը: Միաժամանակ երկու աղբյուրի հղում կատարելու դեպքում անհրաժեշտ է դրանք առանձնացնել վերջակետով, այսպես՝ [5, 60: 8, 136-151], [5: 8]:

[6] Եթե տեքստը հայերեն է, ամփոփումները ներկայացվում են նախ՝ ռուսերեն, ապա՝ անգլերեն, եթե ռու­սերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ անգլերեն, եթե անգլերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ ռուսերեն: Օտարերկյա հեղինակների հոդվածների հայերեն ամփոփումները կարող է կազմել խմբագրական խոր­հուրդը:

Back to top