поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ

ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Ավստրիական Էրազմուս+ ազգային գործակալությունը (OeAD-GmbH) Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Էրազմուս+ ազգային գրասենյակների աջակցությամբ կազմակերպում է մեկ շաբաթյա գործընկերային այց Հարավային Կովկասի երեք հանրապետություններ։ Տարածաշրջան այցելելու հիմնական նպատակն է Էրազմուս+ դրամաշնորհների օգնությամբ ամրացնել ընթացիկ համագործակցություններն ու նոր կապեր հաստատել ավստրիական և հարավկովկասյան համալսարանների միջև։

Հայաստանյան այցը տեղի է ունենում մայիսի 16-17-ին մայրաքաղաք Երևանում։ Երկօրյա սեմինարի շրջանակներում մայիսի 16-ի հանդիպումը կկայանա Երևանի ՎԲրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ մայիսի 17-ինը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Սեմինարի հիմնական նպատակներն են՝

  • կողմերին ծանոթացնել Ավստրիայի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի առանձնահատկություններին,
  • Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում նախաձեռնել ուսանողների (դասընթացներ, պրակտիկա) և բուհական անձնակազմի (դասավանդում, վերապատրաստում) երկկողմանի փոխանակումներ,
  • Էրազմուս+ Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրային նոր գաղափարներ մշակել և դիմել դրամաշնորհային մրցույթին,
  • հայ մասնակիցներին ծանոթացնել Ավստրիայի զարգացման համագործակցության APPEAR ծրագրի հնարավորություններին 

Այցի շրջանակներում կներկայացվեն համալսարանների ենթակառուցվածքներն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև մասնակից երկրների լավագույն փորձի օրինակները: Բացի այդ, նախատեսված են ավստրիական գործընկերների այցելություններ երևանյան համալսարաններ, որոնց միջոցով կստեղծվեն տեղական բուհերին մոտիկից ծանոթանալու և համագործակցության ծրագրեր մշակելու լայն հնարավորություններ:

Ավստրիական պատվիրակությունը բաղկացած է 22 մասնակիցներից՝ 12 բուհերից և ազգային գործակալությունից, իսկ հայաստանյան կողմից հանդիպմանը մասնակցում են 45 ներկայացուցիչներ երևանյան և մարզային 20 բուհերից։

Երևանում կոնտակտային սեմինարի թիրախային խումբը ակադեմիական հանրության ներկայացուցիչներն են, ովքեր շահագրգռված են ավստրիացի գործընկերների հետ նոր գործընկերություններ հաստատելու և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համաձայնագրեր նախաձեռնելու ուղղությամբ:

Տեղական բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են մասնակցելու երկօրյա միջոցառմանը: Ողջունելի են նաև հարցազրույցների, հեռուստատեսային և լրատվական եթերների հրավերները:


AUSTRIAN UNIVERSITY DELEGATION IN YEREVAN TO LAUNCH NEW PARTNERSHIPS IN HIGHER EDUCATION

AUSTRIAN-ARMENIAN CONTACT MAKING SEMINAR

Erasmus+ National Agency in Austria (OeAD-GmbH), together with the National Erasmus+ Offices in Armenia, Georgia and Azerbaijan is organizing a one-week cooperation and study trip to the three countries of the South Caucasus. The trip will serve to build and strengthen the contacts between Austrian university representatives and their counterparts in Armenia, Georgia and Azerbaijan.

The Study Tour to Armenia is taking place on May 16-17 in Yerevan. The two-day event is hosted by Yerevan V. Brusov State University of Languages and Social Sciences (May 16) and State Academy of Fine Arts of Armenia (May 17). The seminar aims to:

  • expand knowledge on higher education systems in Austria and Armenia;
  • initiate institutional efforts in organising Erasmus+ International Credit Mobilities for students (study exchange, traineeships) and for staff (teaching,training);
  • generate new Erasmus+ Capacity Building project ideas in the field of Higher Education;
  • present other funding opportunities within the Austrian Development Cooperation (APPEAR) Programme

As part of the trip, the university systems and study programs as well as examples of good practice from the participating countries will be presented on site. In addition, there will be an ample opportunity to get to know the local universities and to plan concrete cooperation activities through institutional visits to Armenian Universities.

The Austrian delegation comprises of 21 participants from 12 universities and the National Agency, while 45 participants from 20 capital city and regional universities represent the Armenian side.

The target group of contact making seminar in Yerevan are the representatives of academia who are interested in establishing new partnerships with Austrian colleagues and initiating cooperation agreements within the frames of the EU funded Erasmus+ Programme.

All Armenian media outlets are invited to attend the two-day event. Interviews and invitations to TV news shows are very welcome.

Back to top