поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում շարունակվում է ընդունելությունը 

բակալավրի կրթական ծրագրով՝ 21 մասնագիտությունների գծով (ցանկը՝ https://vsu.am/krtutyun/dimord-endunelutyun/yndunelutyun-bakalavr-menu հղմամբ): Համալսարանը հնարավորություն է տալիս իր ուսանողներին ուսումը շարունակել եվրոպական մի շարք հանրահայտ բուհերում: Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների լավագույն վկաները բանիմաց շրջանավարտներն են, որոնք հպարտությամբ են նշում, որ ավարտել են Վանաձորի պետական համալսարանը: Համալսարանի հագեցած գրադարանը, լաբորատորիաները, մասնագիտական կաբինետներն ու համակարգչային կենտրոնները ընձեռում են լայն հնարավորություններ ինքնակրթությամբ զբաղվելու: Կազմակերպվող մշակութային միջոցառումներն ու արշավները, բանավեճերն ու մրցույթները ապահովում են ուսանողների ազատ ժամանցը: Լավագույն շրջանավարտները եզակի հնարավորություն են ստանում աշխատելու հենց բուհում, իսկ  մասնագիտական ռեսուրսների և կարիերայի կենտրոնը աջակցում է նրանց աշխատանքի տեղավորման խնդրում:  

Եթե Դուք Վանաձորից չեք, հոգ չէ:               

ՎՊՀ «Բազում» ուսումնամարզական հանգրվանը, որն ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով,   կտրամադրվի Ձեզ ուսումնառության տարիների ընթացքում: 

Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 5-ից հունիսի 1-ը (բացառությամբ մայիսի 9, 12)՝ ժամը 930-ից մինչև 1700:  Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0322) 4 22 28 հեռախոսահամարով կամ այցելել ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36,  Վանաձորի պետական համալսարան:

Back to top