поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ԻՍՊԱՆԻԱ)․ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ ՎՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2019թ․ ապրիլի 26

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Իսպանիայի Գրանադայի համալսարանը 2018-19 ուստարվա աշնանային կիսամյակի համար հայտարարում է շարժունության հայտադիմումների ընդունելություն ՎՊՀ մեկ ասպիրանտուրայի և մեկ բակալավրի ուսանողի համար։ Ցանկացողներին խնդրում ենք մինչև ս/թ ապրիլի 26-ը ՎՊՀ համագործակցության և կապերի բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

1․ ակադեմիական տեղեկագիր (անգլերեն և հայերեն),

2․ CV (անգլերեն),

3․ մոտիվացիոն նամակ (անգլերեն),

4․ անգլերենի իմացության TOEFL iBT թեստ (առնվազն B1 մակարդակ)։

Էրազմուս+ ծրագրով Գրանադայի համալսարան դիմելու կարգին և բակալավրի աստիճանում տրամադրվող անգլիալեզու դասընթացների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`

http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/incoming-erasmus-dimension-internacional?lang=en։

Back to top