поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պատմաաշխարհագրական ֆակուլտետի

դեկանի պաշտոնը 2019 թվականի ապրիլի 8-ից  համարել  թափուր:

Պատմաաշխարհագրական ֆակուլտետի գիտական խորհրդում անցկացվելու  է պատմաաշխարհագրական ֆակուլտետի  դեկանի  ընտրություն:

Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են

  • ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների (ամբիոնների, գիտական լաբորատորիաների) կողմից,
  • պրոֆեսորադասախոսական կազմի յուրաքանչյուր անդամի կողմից կամ ինքնառաջադրմամբ։

Թեկնածուների առաջադրումը դադարեցվում է ընտրություններից 10 օր առաջ։

Առաջադրման վերաբերյալ փաստաթղթերը  ՎՊՀ դեկանի ընտրության ընթացակարգի 8-րդ կետով սահմանված ցանկին համապատասխան՝  փակ ծրարով ներկայացվում են Համալսարանի ընդհանուր բաժին։

Թեկնածուների  առաջադրումը՝ ապրիլի 8-ից  մինչև  ապրիլի 29-ը ներառյալ:

Պատմաաշխարհագրական ֆակուլտետի  գիտական խորհրդի  նիստը  տեղի  կունենա  ս/թ մայիսի 10-ին: 

 

 

ԳԻՏՔԱՐՏՈՒՂԱՐ                                                                               Ս.Ս.ԲԵԺԱՆՅԱՆ

08.04.2019թ.

Back to top