«Ավետիք Իսահակյան-150» խորագիրը կրող ասմունքի մրցույթ՝ Վանաձորի պետական համալսարանում
2025թ․ նոյեմբերի 7-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում բուհ-դպրոց կապի շրջանակներում անցկացվեց ասմունքի մրցույթ՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին:
Մրցույթի նպատակն էր բացահայտել շնորհալի դպրոցականներին, խթանել նրանց հետաքրքրությունները գրականության, պոեզիայի և ընթերցանության նկատմամբ:
Մրցութային հանձնաժողովի կազմում էին հանձնաժողովի նախագահը՝ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Պապյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, բանաստեղծուհի Հերմինե Բաբուռյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի կինոյի և թատրոնի ինստիտուտի տնօրեն, Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասան, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը:
Հանձնաժողովի անդամ Էլֆիք Զոհրաբյանը ողջունեց հանդիսատեսին, ներկայացրեց գնահատման չափորոշիչները և հաջողություն մաղթեց մասնակիցներին։
Ասմունքի մրցույթին մասնակցեցին Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի և Գուգարքի տարածաշրջանների դպրոցների 63 աշակերտներ։
Մրցույթի ավարտին ընտրվեցին լավագույն ասմունքողները: Շնորհակալագրերի արժանացան 14 աշակերտներ։ Երրորդ հորիզոնականը գրավեցին ՝ Թամարա Խաչատրյանը՝ Կաթնաջուրի միջնակարգ դպրոցից և Սուսաննա Ասլանյանը՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցից։ Երկրորդ հորիզոնականը գրավեց Ստեփանավանի ավագ դպրոցի աշակերտուհի Լիդիա Թունյանը՝ «Մայրը» բանաստեղծության կատարումով։
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը շնորհավորում է մրցույթին լավագույնս ներկայացած մասնակիցներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ՝ կատարողական արվեստում:
Հաղթողների անուններն՝ այստեղ









