поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Էրազմուս միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2013 թվականից Վանաձորի պետական համալսարանը համագործակցում է Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի հետ (Ռումինիա): Յաշի համալսարանը հիմնադրվել է 1860 թ. արքայազն Ալեքսանդրու Իոան Կուզայի հրամանով և ներկայումս Ռումինիայի առաջատար համալսարաններից է։ Համալսարանն իրականացնում է կրթական ծրագրեր և դասընթացներ ռումիներենով, անգլերենով և ֆրանսերենով։ 2008թ. երրորդ տարին անընդմեջ Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը զբաղեցրել է առաջին տեղը միջազգային հետազոտության ոլորտում՝ Շանհայի չափանիշներով։ 

Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՎՊՀ-ից 16 ուսանողներ արդեն ուսումնառություն են ստացել Յաշի համալսարանում, իսկ ռումինացի մեկ ուսանող շարժունությամբ ուսումնառել է ՎՊՀ-ում։ 

«Յաշիի համալսարանում շարժունության փորձառությունը կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն էր՝ համատեղելու որակյալ կրթությունը կյանքի մարտահրավերների հետ և դառնալու ավելի ինքնավստահ և մոտիվացված»,- նշում է Էրիկ Դալլաքյանը, ով Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2017թ. մեկ կիսամյակ տևողությամբ ուսումնառություն է ստացել Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում։

Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ համալսարանի պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով՝ http://www.uaic.ro/en/։

 

ՅԱՇԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի Գործողություն 107-ի շրջանակներում Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը տրամադրում է կրթաթոշակներ ՎՊՀ-ի ակադեմիական բոլոր աստիճանների ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար:
Ուսանողների շարժունություն. Էրզմուս ծրագրի շրջանակներում Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը տրամադրում է ուսանողական շարժունության կրթաթոշակներ մեկ կիսամյակ տևողությամբ:

Ովքե՞ր կարող են դիմել Էրազմուսի կրթաթոշակ ստանալու համար: Ուսանողական շարժունության կրթաթոշակի համար կարող են դիմել բակալավրի 2-րդ, 3-րդ և 4րդ (առաջին կիսամյակ) կուրսի, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի (առաջին կիսամյակ) և ասպիրանտուրայի ուսանողները:
Ի՞նչ դասընթացներ կարելի է անցնել ուսումնառության ընթացքում: Համալսարանը տրամադրում է բազմակողմանի կրթություն տարբեր բաժիններում՝ անգլերենով և ֆրանսերենով: Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում Էրազմուս+ ծրագրով իրականացվող գործողություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.uaic.ro/en/international/erasmus-programme/students/:
Ի՞նչ չափանիշներով է կատարվում ուսանողների ընտրությունը: Կրթաթաշակ ստանալու համար դիմող ուսանողների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ չափանիշների՝
1. Ուսման առաջադիմություն,
2. Օտար լեզվի իմացություն (անգլերեն՝ B1-B2 կամ պորտուգալերեն)
3. Մոտիվացիա,
4. Ուսանողների արտալսարանային ակտիվությունը ցանկալի է:
Ինչպե՞ս դիմել Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում Էրազմուսի կրթաթոշակ ստանալու համար: Դիմումները լրացվում են առցանց կարգով համալսարանի կայքէջում:

Պահանջվող փաստաթղթերն են՝
1. Լուսանկար,
2. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր/նույնականացման քարտ),
3. Կրթական աստիճանը հաստատող փաստաթուղթ (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար),
4. Ակադեմիական տեղեկագիր (բոլոր գնահատականներով՝ առաջին կուրսից սկսած),
5. Մայր բուհում ուսանողի կարգավիճակը հաստատող տեղեկանք,
6. Օտար լեզվի իմացության վկայական,
7. Հրավեր-նամակ հյուրընկալող բուհի կողմից,
8. Ուսումնական համաձայնագիր (հյուրընկալող բուհում ուսումնասիրելիք դասընթացների ցանկ)
Անհրաժեշտության/առկայության դեպքում՝
9. Ֆիզիկական սահմանափակ կարողությունների կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
10. Սոցիալական անապահով կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
11. Հասարակական/քաղաքական անապահով կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
12. Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Back to top