поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Էրազմուս + SMARTI նախագծի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպում և վերապատրաստում Գորիսի պետական համալսարանում՝  խառնուսուցման ձևաչափով

Հոկտեմբերի 6-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի կառավարման խորհրդի եռօրյա հանդիպումը՝ խառնուսուցման ձևաչափով: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը: 

Հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերը և կազմակերպությունները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած գործողությունները, մասնավորապես՝ անգլերենի ինքնուսուցման համար նախատեսված «Headway» դասագրքի ուժեղ և թույլ կողմերը,իրենց բուհերում կիրառվող առարկայական կրեդիտների բաշխման մեխանիզմներն ու ռազմավարությունը և դրանց՝ կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցի ցուցումների հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները: Վանաձորի պետական համալսարանի կողմից ելույթ ունեցավ ՎՊՀ ծրագրի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը: ՎՊՀ-ից հանդիպումներին և վերապատրասմանը մասնակցում էր նաև ծրագրի հրապարակայնացման պատասխանատու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը, իսկ առցանց ձևաչափով  միջոցառմանը մասնակցում էին օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Նունե Խուբլարյանը,  որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և միջազգային համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը:

Ծրագրի շրջանակներում բուհերում իրականացված իրազեկման գործողությունները և նախատեսվող քայլերն ու միջոցառումները հակիրճ ներկայացրին Հայաստանի բուհերի տեղական համակարգող, ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և Ռուսաստանի բուհերի տեղական համակարգող, Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան: Քննարկվեցին նաև հայկական և ռուսական գործընկեր բուհերում EMI (անգլերենը որպես դասավանդման միջոց) կենտրոնների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ կապված կարևոր հարցեր և խնդիրներ:

Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև առցանց ձևաչափով. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի առաջին փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն ներկայացրեց անգլերենով դասավանդման ԵՄ լավագույն փորձը և ուսանողակենտրոն ուսուցման կարևորությունը,  Ադամ Շորը՝Մեծ Բրիտանիայի «Ջոն Մուրս» համալսարանից, ներկայացրեց «Անգլերենը հատուկ նպատակների համար» խորագրով նախատեսած վերապատրաստման ծրագիրը: Նրա գործընկերները ներկայացրին «Ռոզետա Սթոուն» հավելվածը և դրա օգնությամբ անգլերենի իմացության մակարդակը բարձրացնելու հնարավորություններն ու առավելությունները: Վալերիա Ռաչեևան ներկայացրեց SMARTI ծրագրի գործող կայքէջը և դրա բովանդակային և կառուցվածքային բարելավմանը միտված մի շարք կարևոր խնդիրներ:

Ծրագրով նախատեսված վերապատրաստումներին մասնակցության իրավունք ձեռք բերելու նպատակով գործընկեր բուհերի դասախոսների շրջանում անցկացվեց անգլերենի իմացության առցանց թեստավորում։ ՎՊՀ-ից թեստավորմանը մասնակցեցին մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտներ Նունե Խուբլարյանը և Գայանե Քանարյանը, որոնք հաջողությամբ հաղթահարեցին անգլերենի իմացության B1 և B1+ մակարդակները:

 

 

Back to top