поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

   

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մարտի 4-6-ը տեղի ունեցավ եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով: Աշխատաժողովին ՎՊՀ-ից մասնակցում էին հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Ա. Սանթոյանը և Հ. Հարությունյանը, ավագ մեթոդիստ Ս. Մուրադյանը և կրթական բարոփոխումների և վերապատրաստման կենտրոնի վերապատրաստման աշխատանքների համակարգող մասնագետ Ռ. Աբովյանը:

Առաջին օրը միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրաթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը, որը ներկայացրել է նախարարության տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։ 

Աշխատաժողովին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինիս համոզմամբ տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված գիտությունը Հայաստանի Հանրապետությունում այլընտրանք չունի:  

Աշխատաժողովին ներկա էր նաև մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, որը բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից առանձնացրեց կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը էական լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապ ապահովելով։ Նա կարևորեց նաև դոկտորական և մագիստրոսական կրթության փոխադարձ կապը:

Աշխատաժողովի առաջին օրը ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակներով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ ութ բարձրագույն ուսումնական հաստատությունների և երկու գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ սահմանակարգային ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց հիմքով ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։

Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ զալցբուրգյան սկզբունքներին համահունչ։

Աշխատաժողովի ընթացքում բուհերի և հանրային այլ ոլորտների գործընկերներ ներկայացրին համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվեց համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպմանը վերաբերող քննարկումներով:

 

    

   

   

   

   

                

   

          

   

  

  

  


    25.12.2020 տեղի ունեցավ ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը ՎՊՀ ասպիրանտների և հայցորդների հետ: Քննարկվեցին ՀՀ-ում ասպիրանտական կրթության քաղաքականությանը, ընդունելությանը, կազմակերպմանը և աստիճանաշնորհմանը վերաբերող հարցեր: Ասպիրանտները ներկայացրին իրենց տեսակետները, ինչպես նաև բարելավման առաջարկություններ: Հանդիպումից հետո ՎՊՀ աշխատանքային խումբը ամփոփեց ներկայացված խնդիրները ու առաջարությունները և դրանց բարելավմանը միտված միջոցառումները:

   

    


Հարգելի՛ գործընկեր,
 
Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրամիության Էրազմուս+ ծրագրի շրջանակում համաֆինանսավորվող «Դոկտորական կրթության բարեփոխումը ՀՀ-ում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) և «Ասպիրանտական կրթության արդիականացումը և ուսուցման մեթոդների բարելավումը» (MODEST) կարողությունների զարգացման երկու նախագծերի մասնակիցների համատեղ ջանքերով կազմակերպվում է հերթական առցանց վեբինար։
 
Վեբինարը կրում է «Համագործակցային դոկտորական կրթություն. համալսարան-արդյունաբերություն գործընկերություն» խորագիրը։ Այն նպատակ ունի ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես ARMDOCT և MODEST ծրագրերի գործընկեր երկրներում դոկտորական կրթության կազմակերպման մեջ գործարար ոլորտի ներգրավվածության լավագույն փորձը, ազգային քաղաքականությունն ու կառուցակարգերը:
 
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վեբինարին և կայանալիք քննարկումներին։ Վերջինս կկայանա փետրվարի 2-ին ZOOM հարթակում՝ հետևյալ հղումով․ https://bit.ly/39X6r10  
 


«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին ԵՎ ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)

 Էրազմուս + ՀԳ2 Կարողությունների զարգացման ARMDOCT նախագիծ (609850-EPP-1-2019-1-AM-EPPKA2-CBHE-SP)

 Տևողությունը՝ 36 ամիս (2020-2023)

 

    ARMDOCT նախագիծը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Նախագիծը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։

Նախագծի առանձնահատուկ նպատակներն են

  • Բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում։
  • Ազգային նոր քաղաքականության, իրավական փաստաթղթերի մշակում և ԿԳՄՍ կողմից փորձնական ներդրման նպատակով հաստատում։
  • Ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում ազգային վերափոխված փաստաղթերի հիման վրա և Դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում։
  • Դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։

ARMDOCT նախագծի գործընկերները

 Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, 8 բարձրագույն ուսումնական հաստատություն և 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նախագծի համակարգող

Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ)

Նախագծի ՀՀ գործընկերներ

  1. Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
  2. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ) 3. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
  3. Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան (ՎՊՀ)
  4. Երևանի Վ․ Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ)
  5. Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
  6. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
  7. ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ)
  8. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ)
  9. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿՀՄՍ)

Նախագծի ԵՄ գործընկերներ

  1. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա)
  2. Տերամոյի համալսարան (Իտալիա)
  3. Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆրանսիա)
  4. Վիլնիուսի պետական համալսարան (Լիտվա)

Նախագծի պաշտոնական կայքը՝ https://armdoct.com/ 


Էրազմուս+ ARMDOCT նախագծի մեկնարկային հանդիպում


Փետրվարի 4-ին կայացավ 2020 թ. հունվարին մեկնարկած Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան (ARMDOCT)» նախագծի մեկնարկային հանդիպումը։ ՎՊՀ-ը մասնակցում է ARMDOCT նախագծին, որը նպատակ ունի Զալցբուրգի սկզբունքներին համահունչ բարեփոխել 3-րդ աստիճանի կրթությունը Հա­յաստանում՝ ազգային քաղաքականության և իրա­վական կարգավորող փաստաթղթերի և ինստիտուցիոնալ ընթացակարգերի վե­րա­­նայ­ման միջոցով։

Քննարկումները վարեցին ARMDOCT ծրագրի եվրոպացի համագործակիցները Պորտուգալիայից, Իտալիայից, Լիտվայից և Ֆրանսիայից, ովքեր ՀՀ համագործակիցների հետ միասին առաջիկայում կներկայացնեն եվրոպական լավագույն փորձը և դոկտորական կրթության որակի բարելավման հնարավոր լուծումները։


    ԱՐՄԴՈԿՏ նախագծի իտալական և ֆրանսիական թիմերի անվանի փորձագետներն ու ինտիտուցիոնալ համակարգողները ներկայացրին իրենց երկրներում ասպիրանտական աստիճանի կրթության քաղաքականությունը, կառուցվածքը և իրավական կարգավորումները։
Ընդունելության, ղեկավարման, որակի ապահովման, պաշտպանության, ֆինանսավորման հնարավորությունների և այլ գործընթացների մասին մանրամասն տեղեկություններ ներկայացվեցին Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխտնօրեն պրոֆեսոր Գիյոմ Ռուսեի, Իտալիայի Տերամոյի համալսարանի միջազգային հարաբերությունների և համատեղ կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր Պաոլա Պիտիայի և Տերամոյի համալսարանի հետազոտությունների գծով պրոռեկտոր, սննդաբանական հետազոտությունների գծով ասպիրանտական կրթության համակարգող Դարիո Կոմպանյոնեի կողմից։
         
        


#ARMDOCT #Training #Day2

    Ամփոփեցինք "Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ" վերապատրաստման երկրորդ օրը:
Այսօր բանախոսները ներկայացրին դոկտորական կրթության ազգային քաղաքականությունները, ընդունելության, ղեկավարման, որակի ապահովման, պաշտպանության, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության փորձը Լիտվայի Հանրապետությունում և Պորտուգալիայում:
Վերապատրաստման ծրագիրը կամփոփենք վաղը՝ պանելային քննարկման ընթացքում:
      
       

    «Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքները» թեմայով վերապատրաստման դասընթացն ամփոփվեց «Դոկտորական կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկմամբ, որը վարեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպրորտի նախարարության Կրթության քաղաքականության գլխավոր մասնագետ Տաթևիկ Ղարիբյանը:
Քննարկման մասնակիցները՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից և Լիտվայից, ներկայացրին բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, իրենց պետությունների ներկայիս մարտահրավերները, գիտական ինստիտուտների և համալսարանների ինտեգրման և համագործակցության հնարավորությունները, ընդունելության և պետական ֆինանսավորման չափորոշիչները, ինչպես նաև դոկտորական կրթության և մասնավոր հատվածի կողմից գիտական հետազոտությունների ֆինանսավորմանն ուղղված խթանները և այլն:
Առանձնահատուկ էր Լիտվայի օրինակը՝ որպես հետխորհրդային երկիր, բարձրագույն կրթության արևմտայնացման համատեքստում թույլ տված սխալների, բացթողումների և դրա հիման վրա ձեռք բերած փորձի առումով:
Հաշվի առնելով այս օրիանակի առանձնահատկությունները՝ կոնսորցիումը պլանավորեց առանձին վեբինար անցկացնել Լիտվայի ներկայացուցիչների և փորձագետների հետ:
      
      
      

    Մեկնարկեցին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի երկրորդ փաթեթի (WP2) աշխատանքները, որի շրջանակներում նախատեսվում է մշակել ազգային նոր քաղաքականություն և իրավական փաստաթղթեր` ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմա­նը։
    Աշխատանքային տվյալ փաթեթը համակարգում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։
    Հանդիպման ընթացքում ներկայացվեցին աշխատանքային առաջին փաթեթի (WP1) հիմնական արդյունքները, որի հիման վրա ծրագրի թիմի անդամները կշարունակեն ուսումնասիրությունները, կներկայացնեն առաջարկներ պետական քաղաքականության վերանայման, դոկտորական ծրագրի ընդունելության, կազմակերպման, աստիճանաշնորհման, ինչպես նաև գիտություն-տնտեսութուն կապի ամրապնդման ուղղություններով։
    Քաղաքականության վերամշակման ընթացքում բուհերի պատասխանատուները կներգրավեն փորձագետների, ինչպես նաև կկազմակերպեն ընթացիկ քննարկումներ շահառուների հետ։
    Ծրագրի առաջին փաթեթի արդյունքները հասանելի են հետևյալ հղումով․ http://armdoct.com/outcomes/
      
     

    Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Էրազմուս + ARMDOCT և MODEST նախագծերի կոնսորցիումի անդամները հանդիպեցին քննարկելու երկու նախագծերի միջև համագործակցության հնարավորությունները՝ ի նպաստ Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման և նախագծերի արդյունքների ամրապնդման։ MODEST «Դոկտորական կրթության գիտական մոդեռնիզացում և դասավանդման մեթոդաբանության բարելավում» նախագծի համակարգող Ինգա Սկենդերեն Լատվիայի համալսարանից ներկայացրեց նախագծի ընթացիկ վիճակը, հիմնական արդյունքներն ու ներդրումները։ Ներկայացվեցին նախագծի հետազոտական և մտավոր արդյունքները, որոնք կարող են կիրառվել ARMDOCT նախագծի կողմից քաղաքականության մշակման գործում։
    MODEST նախագծի ներկայացմանը հաջորդեց ծանոթությունը ARMDOCT նախագծին։  Համակարգող Արևիկ Օհանյանը, որը նաև Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական ինկուբատորի ղեկավարն է, ներկայացրեց նախագծված քաղաքականության հիմնական նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև նախագծի առաջին տարվա ձեռքբերումներն ու արդյունքները։ Տիկին Օհանյանն ընդգծեց, որ երկու նախագծերի նպատակները փոխլարցնում են մինյանց, ուստի նախագծերի միջև համագործակցությունը կնպաստի ազգային մակարդակում դոկտորական կրթության բարեփոխմանը։
    Երկու ցուցադրություններին հաջորդեցին քննարկումներ, որտեղ ներկայացվեցին համագործակցության հստակ առաջարկներ MODEST նախագծի մասնակից Լեհաստանի համալսարանի ներկայացուցիչ Մարեկ Ֆրանկովիչի և այլ մասնակիցների կողմից։ Համաձայնեցվեց ստեղծել համագործակցության ճանապարհային քարտեզ, համատեղ սեմինարներ, վեբինարներ, ուսումնասիրել երկու նախագծերում ներգրավված ԵՄ երկրների փորձը, ստեղծել համատեղ գրադարան և միջոցառումների օրացույց։ Արևիկ Օհանյանն առաջարկեց       MODEST նախագծի անդամներին մասնակցություն ունենալ ARMDOCT նախագծի կողմից քաղաքականության մշակման գործընթացում։
    Հանդիպումն եզրափակվեց Ինգա Սկենդերեի և Էրազմուսի ազգային գրասենյակի նախագծերի համակարգող Լանա Կառլովայի ամփոփիչ ելույթներով, ընդգծվեցին հետագա համագործակցության քայլերը։

🗣🇦🇲🇪🇺 Ս.թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Էրազմուս+ ազգային գրասենյակն իրականացրեց Էրազմուս+
Armdoct
կարողությունների զարգացման ծրագրի առցանց մշտադիտարկում: Մշտադիտարկման նպատակն էր ✔ուսումնասիրել ծրագրի իրականացման ընթացքը, ✔անդրադառնալ հաջողություններին, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համաճարակով և պատերազմական դրությամբ պայմանավորված ✔դժվարություններին և վերջիններիս հաղթահարման առավել արդյունավետ ու նպատակային հնարավորություններին:
👩‍💻👨‍💻Հանդիպման ընթացքում ծրագրի հայաստանյան համակարգող Եվրասիայի միջազգային համալասարանի ու 10 գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները խոսեցին աշխատանքային փաթեթների կատարողականի, դոկտորական կրթության քաղաքականության և իրավական դաշտի մշակման, անցկացված առցանց վերապատրաստաումների և հանդիպումների արդյունքների մասին:
📋Հանդիպումների վերջում գրասենյակի աշխատակիցները ներկայացրին մշտադիտարկման և գնահատման արդյունքում ձևավորված նակատառումներն ու առաջարկները:
         
                  

«ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՒ ԵՄ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» (ARMDOCT)

REFORMING DOCTORAL EDUCATION IN ARMENIA IN LINE WITH NEEDS OF ACADEMIA, INDUSTRY AND CURRENT EU PRACTICES (ARMDOCT)

https://erasmusplus.am/course/reforming-doctoral-education-in-armenia-in-line-with-needs-of-academia-industry-and-current-eu-practices-armdoct/?lang=hy 

 

Էրազմուս+ ARMDOCT նախագծի մեկնարկային հանդիպում 

https://www.vsu.am/news-am/1820-armdoct


   

Back to top