44-օրյա պատերազմի հերոսի գործերը ցուցադրվեցին Վանաձորի կերպարվեստի թանգարանում

44-օրյա պատերազմի հերոսի գործերը ցուցադրվեցին Վանաձորի կերպարվեստի թանգարանում


Հունիսի 9-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտ, 44-օրյա պատերազմի հերոս, գեղանկարիչ՝ Գոռ Հակոբյանի ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկա էին հերոսի հարազատները, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հյուրեր: Հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես եկավ բ.գ.դ. պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը՝ ներկայացնելով հերոսի մասնագիտական ձեռքբերումները, մարդկային որակները և մարտական սխրանքները: Հնչեցին մի շարք կատարումներ «Բիայնա» երգչախմբի կողմից, ղեկ. պրոֆեսոր Սերգեյ Հարությունյան:

Previous Article
Next Article