«ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով ներբուհական վերապատրաստում Վանաձորի պետական ​​համալսարանում ( ապրիլի 3-9)

«ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով  ներբուհական վերապատրաստում Վանաձորի պետական ​​համալսարանում ( ապրիլի 3-9)

Ապրիլի 3-9-ը Վանաձորի պետական ​​համալսարանում մեկնարկած Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում  «ԿԿՓԵՀ / Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով  ներբուհական եռօրյա վերապատրաստման դասընթացն հաջողությամբ ավարտվեց՝ համահունչ նախատեսված վերջնարդյունքներին։ Հիմնական թեմաները վերաբերում էին Թյունինգի մեթոդաբանության առաջնային մոտեցումներին, Թյունինգ նախագծին, ECTS-ի հիմնական առանձնահատկություններին, ինչպես նաև Բլումի վերանայված աստիճանակարգմանը (տաքքսոնոմիային)՝ վերլուծված գիտելիքի ձեռքբերման և ճանաչողական գործընթացի կազմակերպման տեսանկյունից: Սեմինարների ընթացքում մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը քննարկումներում աշխուժացրեց «ակադեմիական մթնոլորտը» և զգալիորեն օգնեց հաղթահարել լեզվական խոչընդոտները, որոնք սկզբում բավականին անհաղթահարելի էին թվում հատկապես անգլերենի ոչ այնքան բարձր մակարդակ ունեցող մասնակիցների համար: Արդյունքում՝ այդ մասնակիցներին հաջողվեց կատարել յուրաքանչյուր հանդիպման վերջում հանձնարարված գրեթե բոլոր առաջադրանքները: Դասընթացը մասնակիցների համար հիանալի հնարավորություն էր` կիսվելու իրենց գիտելիքներով և պատկերացումներով 21-րդ դարի կրթական համակարգի հիմնական առաջնահերթությունների, հատկապես այն միջոցների մասին, որոնք հնարավոր են դարձնում ցածր կարգի մտածողության հմտություններից (LOTS) անցումը դեպի բարձր կարգի մտածողության հմտությունների (HOTS): Կարելի է միանշանակ փաստել, որ դասընթացն իր ակնկալվող արդյունքն ունեցավ բարձր թիմային և փոխզիջման ոգու շնորհիվ: Հենց այս ոգին է, որ դասընթացի ողջ գործընթացը սահուն և հաճելի դարձրեց բոլոր մասնակիցների համար։

Previous Article
Next Article