Կայացավ  2024թ. գիտխորհրդի անդրանիկ նիստը

Կայացավ  2024թ. գիտխորհրդի անդրանիկ նիստը

Հունվարի 9-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ 2024 թվականի գիտխորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում մի շարք կարգերի և կանոնակարգերի քննարկում էր:

Օրակարգի առաջին հարցով հաստատվեցին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ակադեմիական ազնվության» կարգը, «Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի» կանոնակարգը, «Արխիվավարման» ընթացակարգը, ՈՒԳԸ կանոնադրությունը, «Հենակետային վարժարանի» կանոնադրությունը, «Գրադարանի կանոնադրությունը, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման, ուսումնաօժանդակ և վարչական կազմի որակավորման բարձրացման» ընթացակարգը:

Գիտխորհրդի որոշմամբ կասեցվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստման և ատեստավորման կարգը  /30․05․2019/:

Previous Article
Next Article