ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ գիտխորհրդի արտահերթ նիստ:

Օրակարգը հաստավեց միաձայն:

Ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնակարգ-ի 28-րդ կետում փոփոխություն կատարելու հարցը զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը:

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնակարգի 28-րդ կետում առաջարկվող փոփոխությունը հաստատվեց: Ըստ այդմ՝ առկա ուսուցման համակարգի բակալավրիատում մեկ կրեդիտը 30 ժամ է՝ 14 լսարանային ժամ  արժեքով։

Առկա ուսուցման համակարգի մագիստրատուրայում մեկ կրեդիտը 30 ժամ է՝ ամբիոնի նիստի որոշմամբ՝ 10 կամ 12 լսարանային ժամ արժեքով։ Ամբիոնը կարող է որոշել դասախոսությունների, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքների հարաբերակցությունը։

Հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատում և մագիստրատուրայում մեկ կրեդիտը 30 ժամ է՝ 4 լսարանային ժամ արժեքով։

Previous Article
Next Article