Տեղեկացնում ենք

Տեղեկացնում ենք

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 1693-Ա/2  հրամանով հաստատվել են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի» շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաները և մրցույթի հաղթողները: Թեմաներից մեկը մեր համալսարանից է: Թեմայի ղեկավար, կ. գ. դ., պրոֆեսոր  Զարուհի Վարդանյանը ներկայացրել է հայտ «Թանթրվենի սև (Sambucus nigra L.)բուսատեսակի գեներատիվ օրգաններից էկոլոգիապես մաքուր բնամթերքի և բնական ներկի ստացման ﬔխանիզﬓերի առանձնահատկությունները» թեմայով :

Գիտական աշխատախմբի անդամներն են կ. գ. թ., դոցենտ Գայանե  Սահակյանը, գ. գ. թ., դոցենտ Լիլիա Բայրամյանը, կ. գ. թ. Հասմիկ Մխիթարյանը:

Շնորհավորում ենք և ցանկանում նորանոր հաջողություններ:

http://scs.am/am/11-10-2021-2

Previous Article
Next Article