ՎՊՀ ուսանողներին փոխանցվեցին տեսական գիտելիքներ բիզնեսի մասին

ՎՊՀ  ուսանողներին փոխանցվեցին տեսական գիտելիքներ բիզնեսի մասին

Վանաձորի պետական համալսարանում էր բիզնես-քոուչ Մուշեղ Ավետիսյանը։ Ուսանողական խորհրդի նախաձեռնած հանդիպմանը ներկա էին ուսանողներ բուհի տարբեր մասնագիտական կուրսերից: Հանդիպման նպատակն էր մոտիվացնել ուսանողներին, խոսել ձեռներեցության արդյունավետ օգտագործման, բիզնեսի գործիքների կիրառման և այլ հետաքրքիր հարցերի մասին։

Հանդիպման ընթացքում Մուշեղ Ավետիսյանը խոսեց բիզնեսում հաջողության հասնելու կանոնների մասին, բացատրեց բիզնեսում հմտություններ ձեռքբերելու ուղիները, սեփական օրինակներով ուսանողներին ներկայացրեց անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:

Խոսվեց նաև ձեռներեցության, բիզնեսի, ներդրումների մասին և աշխատավարձով աշխատողից ներդրողի անցման ուղիներից։ Եղավ հարց ու պատասխան, որի արդյունքում ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

Previous Article
Next Article