ՎՊՀ-ում մեկնարկեցին տնօրենների վերապատրաստման դասընթացները

    Վանաձորի պետական համալսարանում տրվեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար նախատեսված դասընթացների մեկնարկը: 

    Վերապատրաստումն իրականացվում է ՀՀԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ: Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետները:     

    Վերապատրաստման դասընթացների հետ կապված աշխատանքները կազմակերպում և համակարգում է ՎՊՀ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը:Մասնակիցների թիվը 38 է:

Previous Article
Next Article