ՎՊՀ-ն արժանացավ շնորհակալագիրի ՀՈՒՄՖ-ի կողմից

ՎՊՀ-ն արժանացավ շնորհակալագիրի  ՀՈՒՄՖ-ի կողմից

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվել էր ամենամյա տարեվերջյան մրցանակաբաշխություն, որին ներկա էին ՀՀ պետական և ոչ պետական 23 համալսարանների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված էին նաև ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը և ՀՀ ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանից միջոցառմանը մասնակցեց արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանը:

Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի կողմից ներկայացվեց 2022թ-ին իրականացված միջոցառումների հաշվետվությունը և  նախանշվեցին գալիք տարվա անելիքները:

Մրցանակաբաշխության ընթացքում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն արժանացավ շնորհակալագիրի՝ ՀՀ 23-րդ ուսանողական խաղերում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Շնորհավորում ենք ՎՊՀ-ի ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ գալիք  ուսանողական խաղերում:

Previous Article
Next Article