ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ մեկ կիսամյակ ուսումնառելու Վոլգոգրադի պետական համալսարանում (ՌԴ) (https://volsu.ru/)։ Ուսումնառությունը գործընկեր բուհում կարող է իրականացվել ռուսերենով հետևյալ բնագավառներում․

1. Տնտեսագիտություն և ֆինանսներ

2. Կառավարում և տարածաշրջանային տնտեսագիտություն

3. Բանասիրություն և միջմշակութային հաղորդակցում

4. Մաթեմատիկա և ՏՏ

5. Իրավունք

6. Բնական գիտություններ

7. Հասարակագիտություն

8. Առաջնահերթ տեխնոլոգիաներ

«Հիմնարար և կիրառական լեզվաբանություն» և «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրերն ամբողջությամբ իրականացվում են անգլերեն լեզվով։

Տեղեկտվական թերթիկը հասանելի է այստեղ

Ուսանողներից պահանջվող փաստաթղթերն են․ 1. Ակադեմիական տեղեկագիր

2. Մոտիվացիոն նամակ (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ կախված այն հանգամանքից, թե որ մասնագիտությամբ ուսումնառելու համար են դիմում)

3. Ռուսերենի/անգլերենի իմացության մակարդակը հավաստող որևէ փաստաթուղթ։

Մանրամասների համար դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարություններ և համագործակցության բաժին (հեռ․՝ 41853, էլ․ հասցե՝ foreign@vsu.am)։

Շարժունությանը մասնակցելու դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս/թ դեկտեմբերի 15-ը։

Previous Article
Next Article