«Նոյմեդ» ընկերության հետ կնքվեց համագործակցության հուշագիր

«Նոյմեդ» ընկերության հետ կնքվեց համագործակցության հուշագիր

Վանաձորի պետական համալսարանում էին «Նոյմեդ» ընկերության ներկայացուցիչները: Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը հյուրերը ներկայացրին իրենց ընկերության առաքելությունը, զբաղվածության ոլորտներն ու համագործակցության հնարավոր հեռանկարները: «Նոյմեդի» գործունեությունը ներառում է կենսատեխնոլոգիաների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Խոսելով անցած ճանապարհից՝ ներկայացուցիչները կարևորեցին 2017 թվականից գրանցված ձեռքբերումները, ներկայացրին ընկերության տեսլականը, նաև կարևորեցին երիտասարդների հետ համագործակցությունը: Աշխարհում 47.000-ից ավելի աշխատակիցներ ունեցող ընկերությունը գրասենյակ է բացել նաև Վանաձորում:

Առանձնակի կարևորելով բարձրագույն կրթության դերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում, նկատի ունենալով մասնագիտական ներուժի շարունակական վերապատրաստման անհրաժեշտությունը և ցանկանալով անհրաժեշտ ջանքեր գործադրել  գործարար միջավայրի բարելավման ու նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ՝ Վանաձորի պետական համալսարանի հետ կնքվեց համագործակցության հուշագիր՝ հիմք դնելով գործընկերությանը:

Համագործակցությամբ նախատեսվում է անվճար դասընթացներ համալսարանի ուսանողների համար, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում, արտադրական պրակտիկաների անցկացում:

Previous Article
Next Article