Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում

Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում

Ս․թ․ հոկտեմբերի 13-ին  Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի, Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության աջակցությամբ:

Մեկօրյա համաժողովը համախմբեց բարձրագույն կրթական հաստատությունների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` ծանոթանալու ձեռնարկատիրական կրթության ոլորտում առկա նախաձեռնություններին և լավագույն փորձին, ինչպես նաև քննարկելու Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացման ու տարածման հնարավորություններն ու անհրաժեշտ քայլերը:

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալլագերը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Պանելային քննարկումներն անդրադարձան Հայաստանում ձեռնարկատաիրական կրթության զարգացման ոլորտում առկա լավագուն փորձին և նախաձեռնություններին ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» նախագծի, Էրազմուս+ “INNOCENS,” “SMART,” “CONNECT,” “FlexWBL” և “WBL4JOB” կարողությունների զարգացման ծրագրերի և Բրիտանական խորհուրդների «Ստեղծարար միտք» ծրագրի շնորհիվ։ Հիմնական բանախոսներն էին՝

  • Մարիամ Բաբայանը, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» նախագծի խորհրդական,
  • Աննա Թանթուշյանը«ՔԱԹԸԼԻՍԹ» բարձր տեխնոլոգիաների եվ ձեռներեցության զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն,
  • Անի Թորոսյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու,
  • Անի Հովհաննիսյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ, Բրիտանական խորհուրդ․ «Ստեղծարար միտք» ծրագրի գործընկեր,
  • Ամալյա Մխիթարյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) ղեկավար։

Նրանք կիսվեցին քաղած դասերով, բացահայտեցին և վերլուծեցին Հայաստանում ձեռնարկատիրական կրթության զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները:

Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր Ձեռնարկատիրական կրթության միտումները, մարտահրավերներն ու առավելությունները թեմայով առցանց զեկույցներին, որոնք ներկայացվեցին Փոփոխության դպրոցի Զարգացման գծով տնօրեն Նիլ Մարշալի և Նորթամբրիա համալսարանի Դիզայնի դպրոցի դասախոս Մարկ Բեյլիի կողմից։

Համաժողովն ավարտվեց երկու խմբային քննարկումներով՝ «Հայաստանում ձեռնարկատիրական կրոթության զարգացման համար էկոհամակարգի ձևավորում» և «Կրթական հաստատությունների կարողությունների բարձրացում»։ Երկրորդ խմբի քննարկումները վարեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Խմբերի անդամները պատրաստեցին և ներկայացրին իրենց՝ հաստատությունների փոփոխությունների ճանապարհային քարտեզներով, դրանք համեմատեցին ընդհանուր արդյունքների, խոչընդոտների և լուծումների տեսանկյունից:

Նյութի աղբյուր՝ erasmusplus.am

Previous Article
Next Article