Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է

 Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է

Հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում  նշվում է գրադարանավարի տոնը:

Վանաձորի պետական համալսարանում օրը նշվեց գրադարանից հաճախակի օգտվող ուսանողների հետ: Գրադարանի վարիչ Գ. Գաբոյանը տեսաշարի միջոցով ներկայացրեց գրադարանի առաքելությունը, խոսեց գրադարանի հիմնական գործառույթներից ու ծառայություններից:

Ներկա ուսանողները կարևորեցին գրադարանի դրական մթնոլորտը՝ նշելով, որ այնտեղ իսկապես գտնում են իրենց հանգիստ միջավայրը: Ինչպես նկատեց Գ. Գաբոյանը, դա բոլոր ներկա ու նախկին աշխատակիցների ներդրած ջանքերի  շնորհիվ է:

Առկա ու հեռակա ուսուցման համակարգի մեկական ուսանող գրադարանի կողմից արժանացավ պատվոգրի՝ որպես ակտիվ և պարտաճանաչ ընթերցող:

Շնորհավորում ենք բոլոր գրադարանավարներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Previous Article
Next Article