Հարգելի՛ գործընկերներ

Հարգելի՛ գործընկերներ

Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանը 2021թ. մայիսի 17-21-ը հրավիրում է Ձեզ մասնկացելու ներունակ միջազգային շաբաթվան` «Ներառական հասարակություն և անհատական (ան)տեսանելիություն» խորագրով։

Միջոցառման մասնակցությունն անվճար է։ Հնարավոր է մասնակցել անսահմանափակ քանակությամբ դասախոսությունների, սեմինարների, նստաշրջանների։

Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել անվճար տոմս և գրանցվել հետևյալ հղումով https://www.create-spaces.org/ticket/, որով հնարավոր կլինի մուտք գործել և հասանելիություն ստանալ բոլոր նստաշրջանների Zoom հղումներին։

Դուք նաև հնարավորություն կստանաք կապ հաստատելու միջոցառման այլ մասնակիցների և զեկուցողների հետ։ Տեսանյութերը և բեռնված փաստաթղթերը նույնպես հասանելի կլինեն։ ՎՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսները և ուսանողները նույնպես հանդես կգան հետաքրքիր զեկուցումներով և դասախոսություններով։

Ստորև կարող եք գտնել միջոցառման նախնական ծրագիրը և մեր կայքի հղումը՝ https://www.create-spaces.org/։

Միջոցառմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ` Call for Contribution_participation form.pdf , CreatingSpaces_2022_Call for contribution_invitation letter.pdf

Previous Article
Next Article