ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 8-ին կազմակերպում է Լոռու մարզի դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտների և ծնողների հանդիպում համալսարանի պրոռեկտորի, դեկանների, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի, քոլեջի և հենակետային վարժարանի տնօրենների հետ:

«Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում կքննարկվեն 2023-2024 ուստարվա ընդունելության քննությունների հետ կապված խնդիրները, 2023թ. դիմորդներին հետաքրքրող հարցերը: Հանդիպման ընթացքում ծնողները և աշակերտները տեղեկատվություն կստանան ներքոնշյալ հարցերի շուրջ, բազում հարցերի պատասխաններ կբարձրաձայնվեն.

  1. 2023-2024 ուստարվա ընդունելության միասնական քննություններում տեղ գտած փոփոխությունների մասին,
  2. Համալսարանի մասնագիտությունների մասին,
  3. Վարձավճարների, ուսանողական նպաստների և զեղչերի մասին,
  4. Արտերկրում ուսանելու հնարավորությունների մասին,
  5. Բակալավրի և մագիստրոսական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի հնարավորությունների մասին,
  6. 2023-2024  ուստարվա մագիստրատուրայի մասնագիտությունների մասին,
  7. ՎՊՀ  քոլեջի և հենակետային վարժարանի ընդունելության մասին,
  8. Դիմորդներին մտահոգող տարաբնույթ հարցերի մասին:

Ծնողների և դիմորդների  հետ հանդիպմանը ներկա կլինեն ՎՊՀ պրոռեկտոր, պ.գ.թ., դոցենտ Լ.Կոստանդյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Հ.Գրիգորյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մ. Բրուտյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տնտ.գ.թ., դոցենտ Հ.Պապոյանը, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար մ.գ.թ., դոցենտ Վ.Նազարյանը, ՎՊՀ քոլեջի տնօրեն, գ.գ.թ., դոցենտ Ա. Լոքյանը, ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրեն,  պ.գ.թ., դոցենտ Ս.Աղաջանյանը:

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

Միջոցառումը կանցկացվի համալսարանի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում, միջոցառման սկիզբը` ժամը 1500-ին:

ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների,

նորարարությունների և համագործակցության բաժին

Previous Article
Next Article