Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-11-ը: Այն կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ:

«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնին Հայաստանում սպասվում են մի շարք կոնգրեսներ, սեմինարներ, մշակութային միջոցառումներ եւ գիտական ճամբարներ: Նախատեսվում է Գյումրին ու Լոռին ևս ներգրավվել։  

Փառատոնի շրջանակում ուսանողներն ու դպրոցականները հնարավորություն կունենան հանդիպելու եւ շփվելու 50-ից ավելի գիտնականների, ինժեներների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակակիրների, թոփ երգիչների եւ տեխնիկական ոլորտի հայտնի ներկայացուցիչների հետ: Հայաստանում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող Sons of Apollo Rick Wakeman խմբերը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Անդրեյ Մակարևիչը:

«STARMUS» ձևաչափը եզակի է նրանով, որ այն գովազդում է գիտությունը՝ մոտեցնելով այն  երիտասարդներին՝ արվեստի և երաժշտության միջոցով։ Փառատոնի նպատակն է ոգեշնչել և դաստիարակել հետազոտողների նոր սերունդ և թարմացնել հայտնագործությունների ոգին: STARMUS-ը համատեղում է արվեստը, երաժշտությունը՝ գիտական հաղորդակցությունը բարձրացնելու նպատակով:

«STARMUS» փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Previous Article
Next Article