Կայացավ գիտական խորհրդի 2022թ.-ի տարեվերջյան նիստը

Կայացավ գիտական խորհրդի 2022թ.-ի տարեվերջյան նիստը

Դեկտեմբերի 29-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի  Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում  (SMART CAFFE) կայացավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը: Համալսարանի ռեկտոր Ռ. Սահակյանը շնորհավորեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս մ.գ.թ. Լյուդմիլա Դանիելյանին և արվետի և սպորտի ամբիոնի դասախոս Աննա Հովհաննիսյանի դոցենտի կոչում ստանալու կապակցությամբ:

Գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս Հասմիկ Մխիթարյանի գործը՝ դոցենտի գիտական կոչում շնորհելու համար:  Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հ. Մխիթարյանին շնորհվեց գիտական կոչում:

Հաջորդիվ ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ   Մարինե Թեմուրյանը ներկայացրեց համալսարանի 2023թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը: Այն ընդունվեց ի գիտություն:

Զեկույցներով հանդես եկան ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը: Ի գիտություն ընդունվեցին ուսումնական աշխատանքների հաշվետվությունը, գիտական աշխատանքների հաշվետվությունը, ֆակուլտետների տարեկան հաշվետվությունները:  

Հաստատվեցին ֆակուլտետների աշխատանքային ռազմավարության գործողությունների կարճաժամկետ (օպերացիոն) պլանները:

Հաստատվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում «ՀՀ դպրոցականների օլիմպիադաների անցկացման կանոնակարգ»-ի փոփոխությունը՝ զեկուցող  իրավաբան Քրիստինե Ղազարյան:

Տպագրության երաշխավորվեց Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, ի․գ,թ․ Քրիստինե Ղազարյանի «Աշխատանքային իրավունք դասընթացի խնդիրների ժողովածու»  ուսումնամեթոդական ձեռնարկը:  

Նիստի ավարտին հնչեցին շնորհավորանքներ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Previous Article
Next Article