Էրազմուս+ Connect նախագծի շրջանակներում <<Մրցունակ գիտելիքի ծրագրի>> երկրորդ մեկնարկը

Էրազմուս+ Connect նախագծի շրջանակներում <<Մրցունակ գիտելիքի ծրագրի>> երկրորդ մեկնարկը

Սիրելի՛ երիտասարդներ,

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում Էրազմուս+ Connect (https://connecterasmus.com/) նախագծի շրջանակներում ս/թ ապրիլի 3-ից հունիսի 7-ը երկրորդ անգամ կմեկնարկի Մրցունակ գիտելիքի ծրագիրը, որը բաղկացած է երեք դասընթացներից.

Դասընթաց 1. Բիզնեսի աքսելերացիա,

Դասընթաց 2. Թվային հմտությունների զարգացման դասընթաց,

Դասընթաց 3 Առաջնորդություն և արվեստի հմտություններ։

Մրցունակ գիտելիքի ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների ձեռնարկատիրական, թվային, հրապարակային խոսքի, առաջնորդության հմտությունները՝ խթանելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Դասընթացը կվարեն Ֆինլանդիայում, Լատվիայում, Ռումինիայում և Բուլղարիայում վերապատրաստված ՎՊՀ-ի փորձառու մասնագետները։

Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք։ Մասնակցությունը դասընթացներին անվճար է։

Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու և գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով․http://vsuconnect.tilda.ws։

Previous Article
Next Article