Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը

Սիրելի’ դիմորդներ, տեղեկացնում ենք որ, Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը։ Հունիսի 26-ից, մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է։Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝

•օտարերկրացիները,

• օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

• ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին։ https://dimord.am/

Previous Article
Next Article