ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի հերթական նիստը։

Մասնակիցների բաց քվեարկությամբ ընդունվեց նիստի օրակարգը։

Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վ.Նազարյանը ներկայացրեց հաղորդում ‹‹ՎՊՀ–ում կազմակերպված վերապատրաստումների, ՊԴ և ՈՒՕ  աշխատակազմի որակավորման  բարձրացման բարելավման մասին››:  Տեղերից առաջարկեցին հաղորդումը ընդունել ի գիտություն:

Օրակարգի երկրորդ հարցով՝ ‹‹Հաղորդում համալսարանում հրատարակչական աշխատանքների  վերաբերյալ››, ելույթ ունեցավ  գիտական աշխատանքների գծով  պրոռեկտոր Վ.Հովսեփյանը։ Զեկուցման շուրջ ծավալված մտքերի փոխանակություն: Առաջարկվեց ‹‹Համալսարանում հրատարակչական աշխատանքների  վերաբերյալ›› հաղորդումը ընդունել ի գիտություն և տպագրության երաշխավորվեց «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական տեղեկագիր (հումանիտար և հասարակական գիտություններ) Ա պրակում 36 հոդված,  «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական տեղեկագիր (բնական և ճշգրիտ գիտություններ) Բ պրակում 10 հոդված, ինչպես նաև Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության 11-րդ Հանրապետական գիտական նստաշրջանում «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար» խորագրով գիտաժողովին  ներկայացված  80 հոդված։

Գիտական խմբերի ղեկավարները Գ․ Խաչատրյանը, Ֆ․ Մովսիսյանը, Ա․ Սանթոյանը և Տ․ Դանիելյանը ներկայացրին հաշվետվություններ 2021-2022թթ. ուսումնական տարում հաստատված գիտական խմբերի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Գիտական խորհուրդն ի գիտություն ընդունեց նաև 2022-23 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ հաղորդումը:

Օրակարգի 5-րդ հարցը ներկայացրեց  կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Ա․ Գևորգյանը. «011401.05.6 Մաթեմատիկա» կրթական ծրագրի 2022-23 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսի համար վարձավճարը սահմանվեց 280.000 ՀՀ դրամ:  

Մասնակի հաստատվեցին ներկայացված կարգերի և կանոնակարգերի փոփոխությունները:

Օրակարգի վերջին հարցով գիտխորհուրդը տպագրության երաշխավորեց  արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ,  մ․գ․թ․  Արման Բարսեղյանի՝ «Հատուկ ուսումնական բաժանմունքի տեսողական խնդիրներ ունեցող ուսանողների ֆիզիկական դաստիարակությունը» խորագրով մենագրությունը:   

Previous Article
Next Article