Բաց դռների օր 07.04.2022

Բաց դռների օր 07.04.2022

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի արդեն ավանդական դարձած «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում  ապրիլի 7-ին կայացավ հերթական հանդիպումը Լոռու մարզի դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտների և ծնողների հետ: Ներկաներին հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ տվեցին համալսարանի ռեկտորը, դեկանները, քոլեջի և հենակետային վարժարանի տնօրենները:Քննարկվեցին 2022-2023 ուստարվա ընդունելության քննությունների փոփոխությունները, դիմորդներին հետաքրքրող հարցերը: Հարցուպատասխանի միջոցով լուսաբանվեցին  համալսարանի մասնագիտությունների որակավորումները, տեղեկություններ տրվեցին ուսանողական նպաստների և զեղչերի, արտերկրում ուսանելու հնարավորությունների մասին:Ներկաները կարևոր տեղեկություններ ստացան նաև մագիստրատուրայի մասնագիտությունների մասին: Հանդիպումները շարունակական են և միտված դիմորդների տեղեկացվածության բարձրացմանը:

Previous Article
Next Article