Ավարտվեց «Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթացը

Ավարտվեց «Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթացը

Նոյեմբերի 16-ին և 17-ին  Վանաձորում անցկացվեց  «Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթացը: Սեմինարն իրականացավ «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Կովկասում Եվրոպական ուսումնասիրությունների ասոցացիայի (AESC) և Վանաձորի Հ․ Թումանյանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, Վանաձորի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, Կովկասում Եվրոպական ուսումնասիրությունների  ասոցացիայի (AESC)  նախագահ,  պրոֆեսոր Թոմաս Քրյուսմանը և «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համահիմնադիր Մագդա Արսենյանը։

Միջոցառման բացումը ազդարարվեց Հայաստանի և Վրաստանի օրինակներով հետազոտությունների և հետազոտողների կարողությունների զարգացման համատեքստում միջդիսցիպլինար և տրանսդիսցիպլինար հետազոտությունների կարևորության քննարկմամբ։

Դասընթացների թիրախային լսարանում ներգրավված էին Լոռու մարզում բնակվող ուսանողներ, հետազոտողներ և ակադեմիական առաջնորդներ։

Երկօրյա դասընթացների անցկացումը նպատակ էր հետապնդում ներդրում ունենալ սոցիալական գիտության մեջ արդի գիտական հետազոտությունների իրականացմանը և կառուցողական քաղաքականությունների մշակմանը։

Previous Article
Next Article