Ասմունքի մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցի պոեզիային

Ասմունքի մրցույթ՝  նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցի պոեզիային

2021թ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական  համալսարանը անցկացնելու է ասմունքի մրցույթ՝  նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցի պոեզիային:

        Մրցույթին կարող են մասնակցել Լոռու մարզի դպրոցների IX-XII դասարանների աշակերտները:

Ելույթի համար աշակերտները պետք է նախապատրաստեն Միսաք Մեծարենցի  մեկ ստեղծագործություն` 3-5  րոպե տևողությամբ:

Ներկայացվող ստեղծագործությունը չպետք է  լինի դպրոցական ծրագրով նախատեսված գործերից :

Ձեր դպրոցի աշակերտների մասնակցության հայտը խնդրում ենք ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 3-ը՝ նշելով մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, հեռախոսահամարը, դպրոցը, դասարանը, կատարվելիք ստեղծագործությունը:

Հայտը ուղարկել vanadzorstateuniversity@gmail.com   էլեկտրոնային հասցեով:

Մասնակիցների գրանցումը կկատարվի ՎՊՀ-ի գլխավոր մասնաշենքի IV հարկի դահլիճում, ժամը 1430-1500-ը:

Մրցույթի սկիզբը ժամը 1500-ին:                                

         Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի  գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության  բաժին, հեռ.(0322) 4-18-53,(098) 09 07 22:

Previous Article
Next Article