ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անի Վարդանյան — (Վանաձորի թիվ 34 ՆՈՒՀ տնօրեն) 2023թ. մասնակցել եմ Վանաձորի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենի հավակնորդների հավաստագրման քննությունների 90-ժամյա վերապատրաստման» դասընթացին։

Դասընթացն անցավ աշխատանքային մթնոլորտում, հարցաշարի բոլոր հարցերը հիմնովին մեկնաբանվեցին։ Դասընթացավարները մասնակիցների հարցերին տալիս էին սպառիչ պատասխաններ։ Կազմված թեստերը մեզ շատ օգնեցին՝ հավաստագրման քննությունը հաջող հանձնելու համար։
            Շնորհակալությունս եմ հայտնում Վանաձորի պետական համալսարանի ղեկավարությանը և վերապատրաստումների բաժնին՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար։