ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 12-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 12-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը 2023թ. մայիսի 5-ին կազմակերպում է հանրապետական 12-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական ներուժի բացահայտում» խորագրով: Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

Պատմություն

Իրավագիտություն և քաղաքագիտություն

Հայ բանասիրություն

Օտար լեզուներ և գրականություն

Տնտեսագիտություն

Մանկավարժություն

Հոգեբանություն և սոցիոլոգիա

Փիլիսոփայություն

Արվեստագիտություն

Բնագիտություն և աշխարհագրություն

Կենսաբանություն և քիմիաՖիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. փետրվարի 15-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին` sss.vsu.am@mail.ru, ուղարկել մասնակցության հայտը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Previous Article