Մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականների վերապատրաստման դասընթացը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը մարտի 27-ից իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ուսուցչի օգնականի» 30-ժամյա վերապատրաստման դասընթաց:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցում են ուսուցչի օգնականները և այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
Դասընթացն իրականացվում է առկա և հեռավար ձևաչափերով: Դասընթացները վարում են տարբեր բնագավառներում վերապատրաստումների մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետներ:
Դասընթացը կիրականացվի մինչև մարտի 31-ը ներառյալ: Վերջում մասնակիցներին կտրվի վերապատրաստման վկայական: