поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողական գիտական ընկերությունը ուսանողներին միավորող՝ բուհական ներկայացուցչական ինքնակառավարվող հասարակական միավորում է, որի նպատակն է նպաստել ուսանողների գիտական, հետազոտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը:

Ընկերությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման նպատակով համագործակցում է ՎՊՀ-ի գիտական և ուսումնական ստորաբաժանումների, ուսանողական խորհրդի, արհեստակցական կազմակերպության և գիտական գործունեություն իրականացնող այլ մարմինների հետ:

Ընկերությունն ունի ձևաթուղթ, դրոշմակնիք, էլեկտրոնային կայք, անհատականացման միջոցներ:

Ընկերության հիմնական նպատակն է աջակցել, նպաստել, կազմակերպել ու համակարգել ՎՊՀ-ի ուսանողների կրթական, գիտական, հետազոտական, ստեղծագործական գործունեությունը:

Ընկերության խնդիրներն ու գործունեության ուղղություններն են.

  • կրթական, գիտա-հետազոտական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունների սատարում, կազմակերպում և իրականացում,
  • ուսանողական գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների, քննարկումների, բանավեճերի, ցուցահանդեսների, ինտելեկտուալ խաղ-մրցույթների և այլ կրթական ու գիտական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպում,
  • միջբուհական կրթական և գիտական կապերի հաստատում, համագործակցություն,
  • բուհական երիտասարդական գիտական ծրագրերի և ներուժի նպատակային ուղղվածության մասին տեղեկատվության համակարգում,
  • ուսանողներին ներգրավում կրթական, գիտական խմբերում և ծրագրերում,
  • ուսանողների գիտական, հետազոտական աշխատանքների հրատարակում,
  • այլ կրթական, գիտական կենտրոնների, այլ բուհերի գիտական ընկերությունների հետ համագործակցություն:

   Կառուցվածք

Back to top