поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ Որակի ապահովման կենտրոնը կազմավորվել է 2010 թվականին: Կենտրոնի գործունեությունը միտված է համալսարանի կառավարման ողջ համակարգի բարելավմանը:

Համաձայն եվրոպական ընդունված ուղենիշների,  չափանիշների և չափորոշիչների` Որակի ապահովման համակարգն ունի որակի ապահովման ռազմավարություն, գործունեության վարման հստակ քաղաքականություն, համապատասխան ընթացակարգեր և չափորոշիչներ: Կենտրոնը պարբերաբար անցկացնում է մշտադիտարկում (մոնիթորինգ) և կրթական գործընթացի  աուդիտ:

ՎՊՀ Որակի ապահովման համակարգի հիմնական նպատակն է աջակցել բարձրորակ, շուկայում մրցունակ  մասնագետների պատրաստմանը:   

Որակի կառավարման համակարգի նպատակն է պարբերաբար կատարվող վերլուծությունների միջոցով որակի տեսանկյունից ուսումնասիրել համալսարանի կառավարման համակարգը: ՈԱԿ-ի հիմնական խնդիրն է դիտարկել համալսարանի որակի կառավարման համակարգի ներկա վիճակը և նախագծել նրա բարելավմանն ուղղված գործողությունները` տեսանելի դարձնելու դժվարությունների հաղթահարման ուղիները,նաև հաշվի առնելու հաստատության հետագա զարգացմանը միտված նախաձեռնություններն ու մտադրությունները:

ՈԱԿ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում համալսարանի ողջ կառավարման համակարգը որակի ապահովման տեսանկյունից: Այն մշակում և իրականացնում է համալսարանի քաղաքականությունը որակի կառավարման ոլորտում և վերահսկում այդ քաղաքականության իրականացման գործընթացը բոլոր ստորաբաժանումներում: Կենտրոնը պարբերաբար ստուգում և վերլուծության է ենթարկում կառուցվածքային ստորաբաժանումների կողմից որակի բարելավմանը միտված գործողությունների արդյունքները և աջակցում ՎՊՀ-ի  ինքնագնահատման գործընթացին: ՈԱԿ-ը  վերահսկում է կառավարման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովող գործընթացները և մշակում որակի կառավարման գործընթացում պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և գործատուների ներգրավման մեխանիզմները, ինչպես նաև մշակում-ներդնում ներքին աուդիտի անցկացման փաստաթղթերը: Կենտրոնն   իրականացնում է համալսարանի  կառուցվածքային ստորաբաժանումների որակի ներքին աուդիտ և ինքնագնահատում, ապահովում հետադարձ կապի մեխանիզմները կառավարման համակարգի բարելավման նպատակով:

Որակի ապահովման համակարգը հիմնված է բարձրագույն կրթության համար ավանդական դարձած որակի վերահսկման տարրերի և բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիայի կողմից մշակված և լրամշակված չափանիշների և չափորոշիչների, ինչպես նաև երաշխավորագրերի համադրության վրա:

Որակի ապահովման կենտրոնն իրականացրել և իրականացնում է մի շարք հանրապետական և միջազգային իրավասության՝ կրթության որակի բարելավմանը միտված ծրագրեր և վերապատրաստումներ, այսպես՝ «Բարձրագույն և հետբուհական հաստատություններում կառավարման գործունեության թափանցիկության և հաշվետվողականության համակարգի ստեղծում», «Որակի ապահովման ներբուհական համակարգի ստեղծում և ամրապնդում», «TEMPUS MAHATMA միջազգային մագիստրոսական ծրագիր», «Դպրոցի տնօրենների վերապատրաստում» և այլն:

Կենտրոնը ղեկավարում է հ.գ.թ., դոցենտ Մարգարիտա Շահվերդյանը: 

Psychological Barriers Connected with the Control and the Assessment of Students’ Individual Work

Quality Management Problems of  Education

Կրթության որակի  կառավարման խնդիրներ

Back to top